Սկանդալ. հայ ֆուտբոլիստի խոսքով մարզիչը ծեծել եւ վիրավորել է իրեն. Armfootball. com
Լուսանկարում «Արարատ»-ի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյան Armfootball. com-ը գրում է. ««Արարատի» եզրային հարձակվող Մպումելելո Դադիբոյ Զվանեն դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա` թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին վերաբերյալ մեղադրանքով: Հարավաֆրիկացի ֆուտբոլիստը մարզչին մեղադրում է իրեն ծեծի ենթարկելու մեջ: ArmFootball. com-ը զրուցել է 22-ամյա ֆուտբոլիստի հետ: - Ինչպե՞ս հայտնվեցիք «Արարատում» և ինչ տպավորություններ ունեիք թիմից ու մարզչից: - «Արարատ» եմ եկել իմ գործակալ Հայկի միջոցով, մարզիչը հավանեց իմ խաղաոճը, ասեց, որ պետք է շատ աշխատեմ: - Ի՞նչ է պատահել մրցաշրջանի վերսկսումից հետո: Դուք ինչո՞ւ էիք քիչ խաղում: - Մեկնեցինք Սոչի և Կիպրոս, բայց մարզիչը՝ Աբրահամ Խաշմանյանը երբեք ինձ խաղալու հնարավորություն չէր տալիս: Եթե ընկերական խաղում խաղաժամանակ էր տալիս, ապա ինձ ուրիշ դիրքում էր դաշտ դուրս բերում, 5 րոպե անց էլ՝ փոխարինում: - Ի՞նչ է պատահել մարզիչ Աբրահամ Խաշմանյանի հետ: - Մարտի 2-ին «Արարատը» պարտվեց: Ես չխաղացի, բայց խաղից հետո մոտեցավ ինձ, ասեց, որ ես ժպտում եմ և ապտակեց: Ես շատ զայրացած էի, թիմակիցներիցս մեկն էլ դա տեսավ, ու ևս շատ զայրացած էր: Ես ոչինչ չասացի, որովհետև մտածեցի, որ կհանեն թիմից: Եթե ես ինչ-որ բան ասեի, բոլորը կիմանային: Հաջորդ միջադեպը եղավ մարտի 25-ին՝ ընկերական խաղից հետո: Այդ խաղին էլ շատ խաղաժամանակ չստացա: 10 րոպե խաղացի ձախ պաշտպանի դիրքում, թեև ձախ հարձակվող եմ: Ամեն անգամ ինձ ուրիշ դիրքում էր դնում, նույնիսկ մարզումների ժամանակ դժվարությամբ էի կարողանում հարմարվել դիրքին: Խաղից հետո Աբրահամն եկավ իմ սենյակ ու կանչեց ինձ՝ իմ անունից բացի գոռալով «հիմար, անօգուտ, սև արտասահմանցի», հետո ապտակեց ու հարվածեց ինձ: Ես սկսեցի հրել նրան, խաղացողներից մի քանիսը տեսան ինչ է կատարվում եկան ու կանգնեցրին մարզչին: Ես ցավեր ունեի, նաև շոկի մեջ էի, որ մարզիչը կարող է այդպես հարվածել ֆուտբոլիստին: Ամենավատն այն է, որ նա եկավ իմ սենյակ ու ծեծեց ինձ, որովհետև ես միշտ լուռ եմ գտնվել: Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

Քաղաքականություն