Հասարակություն
Նախագահի լուսանկարիչը՝ Ռիտա Սարգսյանին չլուսանկարելու մասին
«Այս լուրերն անհեթեթություն են: Եթե Ռիտա Սարգսյանը ցանկանար, ապա ես մեծ սիրով իրեն կնկարեի»,- այս մասին Armdaily. am-ի հետ զրույցում ասել է նախագահի պաշտոնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը։ Հակոբյանը…
«Այս լուրերն անհեթեթություն են: Եթե Ռիտա Սարգսյանը ցանկանար, ապա ես մեծ սիրով իրեն կնկարեի»,- այս մասին Armdaily. am-ի հետ զրույցում ասել է նախագահի պաշտոնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը։
Հակոբյանը պատմել է, որ ինքը մոտեցել և բարևել է Ռիտա Սարգսյանին.«Բայց մեր մեջ այլ խոսակցություն չի եղել»:
Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նույնպես ներկա է գտնվել թավջութակահար Նարեկ Հախնազարյանի երևանյան համերգին:
Նշենք, որ ըստ Բաղրամյան 26 թելեգրամ ալիքի աղբյուրի՝ Ռիտա Սարգսյանը դժգոհել է, որ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնական լուսանկարիչն այլևս իրեն չի նկարահանում, և որ իրեն չնկարահանելու հրաման կա: Թելեգրամ ալիքում նշվում է, որ Սարգսյանը լուսանկարչին հարցրել, թե վերջինս չի ցանկանում իրեն նկարել, որին ի պատասխան լուսանկարիչը ժպտացել է և հեռացել:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Զրույցն ավելի շատ ոչ թե ՊԵԿ շրջանակում էր, այլ տնտեսական իրավիճակ, կառավարություն-տնտեսվարող սուբյեկտ հարաբերությունների...
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալն...
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով ես և իմ գործընկերնե...
Ինչ է ասել Ռիտա Սարգսյանըՙ Հախնազարյանի համերգին. Բաղրամյան 26 թելեգրամ ալիք
Այսօր Հայաստանի նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը նույնպես ներկա էր գտնվել թավջութակահար Նարեկ Հախնազարյանի երևանյան հա...