Հասարակություն
Հոգեհանգստի ծառայություններ մատուցող ձեռներեցը պետությանը պատճառել է 4.5 մլն դրամի վնաս. Քրգործ է հարուցվել ՊԵԿ-ում
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 10-րդ բաժնում ՀՀ քր օր-ի 315 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է shamshyan. com-ը, նշված քրգործը հարուցվել է պաշտոնական կեղծիք կամ անփութություն ցուցաբերելու փաստով:
Պետական եկամուտների կոմիտեի ծառայողները պարզել են, որ Բագրատունյաց փողոցի 69/2 հասցեում 2016-2019 թթ. ընթացքում անհատ ձեռներեց Արայիկ Խաչատրյանն առանց համապատասխան թույլտվության և տեղական տուրք չվճարելով՝ մատուցել է քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների ծառայություններ, սակայն նշված գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ ցուցաբերել են անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք:
Նրանց պարտականությունների չկատարման արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է 4 մլն 500 հազար դրամի վնաս:
Նմանատիպ հոդվածներ
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Ինչ է ասել Ռիտա Սարգսյանըՙ Հախնազարյանի համերգին. Բաղրամյան 26 թելեգրամ ալիք
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ` ոստիկանների ու Սամվել Կարապետյանի աջակիցների միջև
Նոր մանրամասներ` «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների մեղադրանքների վերաբերյալ
Հայտնի է՝ ովքեր են 2026 թվականի ամենաազդեցիկ մարդիկ աշխարհում
Ծառուկյանի փեսան կզրկվի միլիարդներից և անշարժ գույքերից. Դատախազություն
5.0