ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
«Արտգործնախարարն ԱԺ-ում արդեն հայտարարել է, որ կա սկզբունք, որին մենք մշտապես հետևում ենք և դեռևս այն փուլը չէ, որ մենք կարողանանք համաձայնեցված կարգով հայտարարել այդ մասին: Արտաքին գործերի նախարարությունը միջնորդների հետ մշտական կապի մեջ է և մշտական շփումները շարունակվում են այս ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում միջնորդների գործադրած ջանքերը հանգուցալուծման ուղղությամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի Հայաստան այցին, Նաղդալյանը նշեց. «Պարոն Լայչակի ամբողջ կոնցեպտը՝ ի՞նչ է բերել և ի՞նչ է առաջարկում արցախյան հակամարտության մասին, ինքն անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, այստեղ որևէ բան չեմ կարող ավելացնել»: