Քաղաքականություն
Լուրջ հակասություններՙ «Իմ քայլը» խմբակցության և գործադիրի միջև. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ գործադիրի միջեւ լուրջ հակասություններ կան Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված։ Պատգամավորներից ոմանք դեմ են որոշ…
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ գործադիրի միջեւ լուրջ հակասություններ կան Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված։ Պատգամավորներից ոմանք դեմ են որոշ փոփոխություններին, որոնք արժանացել են մասնագետների քննադատություններին։
Մասնավորապես, նախատեսվում է 2020 թ. հունվարի 1-ից բարձրացնել էթիլային սպիրտի, օղու (բացառությամբ պտուղներից պատրաստված օղու), գարեջրի եւ IQOS տեխնոլոգիայի ծխախոտի ակցիզային հարկի դրույքաչափերը, հարկել նաեւ գազավորված՝ ոչ ալկոհոլային ըմպելիքները (բացառությամբ հանքային ջրերի), 1 շշի գինը 30 դրամով կբարձրանա, գրավատների պետտուրքը կբարձրանա 60 անգամ՝ տարեկան 100 հազարից դառնալով 6 մլն դրամ, իսկ փոխանակման կետերի 50 հազարը՝ 3 միլիոն։ Պատգամավորներն ասում են, որ եթե նույնիսկ կողմ քվեարկեն, ապա կարճ ժամանակում նոր փոփոխությունների անհրաժեշտություն է լինելու։ Հարկային օրենսգիրքը, ըստ ամենայնի, կքննարկվի հաջորդ քառօրյայում»։
Մանրամասներըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Պետք է ասեն, թե ինչու են պարկուճները փոխել, բայց կարծես ցանկություն չունեն. վարչապետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով Մարտի 1-ի գործին վերաբերող հարցին նշեց....
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակա՞լ է եղել․ պատասխանում է Արթուր Վանեցյանը
Այո, տեղեկություններ ունեմ, բայց ես ոչ կհաստատեմ Շիրխանյանի խոսքերը, ոչ կհերքեմ: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ...
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Հանրապետական մարզադաշտ և հետևել ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտ...