Պատահարներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Արտակարգ դեպք Լոռու մարզում. տրակտորով մոտ 70 մետր գլորվել է ձորը
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Երեկ՝ մարտի 12-ին, ժամը 15։00-ի սահմաններում Նեղոց համայնքի վարչական տարածքում գտնվող «Գլիզնաձոր» կոչվող հանդամասում աշխատանքներ կատարելու ժամանակ «Տ…
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Երեկ՝ մարտի 12-ին, ժամը 15։00-ի սահմաններում Նեղոց համայնքի վարչական տարածքում գտնվող «Գլիզնաձոր» կոչվող հանդամասում աշխատանքներ կատարելու ժամանակ «Տ Կոնտեքշն» ՍՊԸ-ին պատկանող Կոմացո Տ155 մակնիշի 096 ԼԼ համարանիշի տրակտորի վարորդ՝ Օձուն գյուղի բնակիչ, 54-ամյա Դերենիկ Գալստյանը տրակտորի վառելիքը ստուգելու նպատակով բարձրացել է տրակտորի վրա, որի ժամանակ հողի սահք է տեղի ունեցել, և տրակտորը գլորվել է ձորը, վարորդ Դ. Գալստյանը նույնպես կորցրել է հավասարակշռությունը և մոտ 70 մետր գլորվել ձորը։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan. com-ից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 30 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատարի տեղակալ Կամո Գալինյանի գլխավորությամբ, 1 մարտական հաշվարկով։
Փրկարարները, քաղաքացիները և Ալավերդի բժշկական կենտրոնի բուժքույրը ձորն ընկած վարորդին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, որից հետո պատգարակով մեծ դժվարությամբ դուրս են բերել երթևեկելի գոտի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև վիրավորին անմիջապես տեղափոխել են Ալավերդու հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դաժան կադրեր Նոր Զելանդիայի մզկիթներում գնդակահարությունից
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունն ահաբե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Աշտարակի ճանապարհին Газeль-ի վարորդը վրաերթի է ենթարկել Opel-ից դուրս շպրտված քաղաքացուն
Ներկայացնում ենք Shamshyan com –ի տեսանյութը, թե ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, իսկ բախման հետևանքով Opel-ը...
Մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հաց են տեղափոխում
Համացանցում տարածվել է մի լուսանկար, որտեղ երևում է, թե ինչպես են մեքենայի կեղտոտ բեռնախցիկում, գազի բալոնի վրա շարված հ...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․Ողբերգական վթար․ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու «01»-ը. զոհ կա
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այսօր՝ մարտի 13-ին, ժամը 00։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ա...