ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնաթիռը այսպես, թե այնպես մեկնելու էր, և դա միակ հնարավորությունն է, որ շփվենք միմյանց հետ․ Աննա Հակոբյան
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Բրյուսել մեկնել է վարչապետին սպասարկող ինքնաթիռով, որովհետև այդ այցերն առիթ են իր ամուսնու հետ շփվելու համար, նույն նպատակով է իրենց ուղեկցել դուստրը՝ Մարիամը: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասաց Աննա Հակոբյանը: «Իմ այցերը տարբեր նշանակություն և բնույթ ունեն: Սկսեմ Բրյուսելից: Թաքցնելու որևէ միտում չի եղել. ուզում եմ տեղյակ պահել, որ ամուսնուս հետ մեկնել եմ Բրյուսել, իր հետ բարձրացել եմ ինքնաթիռ, իր հետ իջել եմ ինքնաթիռից և բոլոր նրանք, ովքեր ուղեկցում էին նրան, ովքեր ճանապարհում և դիմավորում էին նրան, տեսան, որ ես նրա հետ եմ, այսինքն` թաքնվելու որևէ խնդիր դրված չէր, և եթե ամուսինս թաքուն էր մեկնում, նշանակում է ես էլ էի թաքուն մեկնում: Հայտարարված չէր, որ ես իր հետ եմ, որովհետև ես պաշտոնական պատվիրակության կազմում չէի և պաշտոնապես չէի ուղեկցում իմ ամուսնուն»,-ասաց Աննա Հակոբյանը: Իսկ թե ինչո՞ւ է մեկնել, Աննա Հակոբյանն ասաց, որ նման այցերը, երբ ինքը պաշտոնական պատվիրակության մեջ չէ, բայց կարող է ուղեկցել ամուսնուն, միակ հնարավորությունն է, որ շփվեն միմյանց հետ: Հարցին, թե որ շփվում եք, դա լավ է, բայց դուք պաշտոնական պատվիրակության մեջ չեք, բայց մեկնել եք պաշտոնական ինքնաթիռով, բայց մասնավոր այց է, Աննա Հակոբյանն ասաց.« Ինչու է դա միակ հնարավորությունը, որ մենք շփվենք, որովհետև իմ ամուսինն աշխատանքի գնում ամեն օր առավոտյան 7:30, վերադառնում է տուն լավագույն դեպքում 9:30-10:30-ը, կամ ավելի ուշ, եթե նույնիսկ 9:30 է վերադառնում, փակվում է աշխատասենյակում և սկսում է աշխատել և ստացվում է, որ մենք շաբաթներով չենք շփվում: Ինչ վերաբերում է պաշտոնական պատվիրակության հետ և այդ ինքնաթիռով մեկնելուն, ապա այդ ինքնաթիռը այսպես, թե այնպես մեկնում է Բրյուսել, և այդ ինքնաթիռում այն տեղը, որտեղ ես եմ նստում, այսպես, թե այնպես որևէ մեկը չի նստում: Այն որ, երբ իմ ամուսինը մեկնում է Բրյուսել, այնտեղ նրա համար սենյակի համար վճարվում է, ընդ որում պետությունների ղեկավարների համար գոյություն ունեն ստանդարտներ և այդ ստանդարտների շրջանակներում է, ինչը ենթադրում է, որ ոչ միայն բարձր կարգի է, այլ անարդարացիորեն մեծ սենյակ է, որտեղ կարելի է տեղավորել մեկից ավելի ընտանիք: Ես հույս ունեմ, որ այդ սենյակում այն տեղը, որտեղ ես պետք է գիշերեմ, նույնպես դատարկ է մնում, եթե ես իմ ամուսնու հետ չեմ լինում: Այսինքն, իմ մեկնելն ու այնտեղ գիշերելը բյուջեի վրա որևէ հավելյալ ծախս չի ավելացնում: Դրա փոխարեն ես կարող եմ իմ ամուսնու հետ ժամանակ անցկացնել ինքնաթիռում հինգ ժամ, որի մասը կրկին աշխատում է»: Ինչ վերաբերում է Բրյուսել դստեր՝ Մարիամի այցի, Աննա Հակոբյանն ասաց, որ իրենց դուստրը իրենց հետ է եղել նույն պատճառով, իսկ Մարիամի համար առանձին սենյակ են վարձել, որի համար վճարել են անձնական միջոցներից»,-ասաց Աննա Հակոբյանը: Նրա խոսքով՝ բոլոր այն դեպքերում, երբ ինքը ոչ պաշտոնական իր ամուսնու հետ կլինի, ենթադրում է, որ որևէ հավելյալ ծախս բյուջեից չեն արել:

Պատահարներ