Հայաստանում չվարձատրվող տնային աշխատանքի հիմնական բեռը կանանց ուսերին է. UNFPA
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (UNFPA) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում իրականացված նոր հետազոտության արդյունքները, որն առաջին անգամ համապարփակ կերպով գնահատում է չվարձատրվող տնային աշխատանքի ծավալը։
Նրա խոսքով՝ հետազոտության նպատակն էր բացահայտել, թե որքան ժամանակ են Հայաստանի բնակիչները ծախսում տնային և խնամքի աշխատանքների վրա, որոնք ներկայումս չունեն ո՛չ ֆինանսական, ո՛չ էլ բավարար սոցիալական գնահատում։
Հետազոտության կարևոր եզրակացություններից մեկն այն է, որ չվարձատրվող աշխատանքի հիմնական բեռը կրում են կանայք։ Սարգսյանի խոսքով՝ այս իրավիճակը կարող է առաջացնել նաև տնտեսական խնդիրներ, եթե չձեռնարկվեն համապատասխան քայլեր։
Նա ընդգծել է, որ խնդրի լուծման համար արդեն գոյություն ունի միջազգային փորձ, որը հնարավոր է կիրառել նաև Հայաստանում։ Միևնույն ժամանակ, Լուսինե Սարգսյանը նշել է, որ չկա մեկ ընդհանուր լուծում, որը կհամապատասխանի բոլոր ընտանիքներին։
«Պետք է ստեղծվեն այնպիսի հնարավորություններ, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք կարողանա ինքն ընտրել իր համար լավագույն տարբերակը, և ընտանիքի յուրաքանչյուր անդամ լիարժեք իրացնի իր ներուժը»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Էրեբունիում հայտնաբերվել է շուրջ 2600-ամյա որմնանկարի դրվագ
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դ...
Կփոխվի վարորդական գործնական քննության մեկնարկային կետը Շիրակում. ՆԳ նախարար
Հուլիսի 22-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է ՆԳՆ Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին։ Այս մասին հայտնում է նախար...
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարա...
Ատեստավորում անցած ոստիկանության ծառայողները կստանան մինչև 560 հազար դրամ հավելավճար
Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում չզեկուցվող հարցերով կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորմա...