Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Վարդան Օսկանյանը
Armtimes. com-ի տեղեկություններով, Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը: Նույն այդ տեղեկություններով, նա սույն գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի: Լրատվամիջոցը տեղեկությունը փորձել է ճշտել նաեւ ՀՔԾ-ից, սակայն այս անգամ եւս ՀՔԾ-ի պատասխանը նույնն էր. «Չենք մեկնաբանում»: Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Օսկանյանը լիքը փաստեր գիտի, որը պետք է հանրությանը ներկայացնի, թե Մարտի 1-ին նախորդող օրերին ի՞նչ են որոշել ինքը եւ Ռոբերտ Քոչարյանն այն շտաբի շրջանակներում, որտեղ իրականացվեցին այդ գործողությունները: Նշենք, որ ըստ փաստահավաք խմբի` Մարտի 1-ի իրադարձություններից առաջ Բ26-ում գաղտնի շտաբ է գործել, որում ընդգրկված է եղել նաեւ Վարդան Օսկանյանը:

Պատահարներ