Քաղաքականություն
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում…
Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Արմենի Ղազարյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «Ադրբեջանում ահաբեկչական գործողության փորձի համար»։
Այս մասին գրում է ադրբեջանական «Րիփորթ» լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ նա ազատազրկվելու է «խիստ ռեժիմով պատժի կրման հաստատությունում», հայտնում է Ռազմինֆո-ն։
Կարեն Ղազարյանի նկատմամբ առաջադրված կեղծ մեղադրանքները հետևյալն են.
«Կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործություններ»;
«Հանցագործություն տնտեսական գործունեության ոլորտում»;
«Հանցագործություն ուղղված հանրային անվտանգության դեմ»;
«Հանցագործություն ուղղված սահմանադրական կարգի և պետության անվտանգության դեմ»;
«Հանցագործություն ուղղված կառավարման կարգի դեմ»։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 15-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր՝ իբրև թե Ղազախի ուղղությամբ ադրբեջանական կողմը ձերբակալել է հայ դիվերսանտի: Այնուհետև պարզ դարձավ, որ գերեվարվածը սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ 1984թ ծնված Կարեն Ղազարյանն է:
ՀՀ ՊՆ-ից հայտարարեցին, որ քաղաքացին չի ծառայում և երբեք չի ծառայել հայկական զինված ուժերում:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը` Տոնոյանի հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը: Ըստ Ադրբե...
100 մլն դոլարի նոր ներդրում. 300-400 աշխատատեղ կբացվի
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 27-ին ընդունել է չինական «Գուոմինգ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Հե Յուր...
Ռիժկովը վիրավորվել է Արարատ Միրզոյանից․ 168 ժամ
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վ...
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱՄՆ-ը գաղտնի կապ է հաստատել ԻՀՊԿ-ի հետ՝ շրջանցելով Իրանի բանակցողներին. Axios
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան
5.0
Էրդողան․ Թրամփը խոստացել է F-35-ների հարցում, սպասում ենք խոստման կատարմանը
5.0
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հարցը պետք է լուծվի ողջամիտ ժամկետում․ Գլխավոր քարտուղար
5.0