Քաղաքականություն
100 մլն դոլարի նոր ներդրում. 300-400 աշխատատեղ կբացվի
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 27-ին ընդունել է չինական «Գուոմինգ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Հե Յուրոնգի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ տնտեսական զարգացման և…
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 27-ին ընդունել է չինական «Գուոմինգ» ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Հե Յուրոնգի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը ասել է, որ 2018թ. ընթացքում իր կողմից ընդունած օտարերկրյա գործարար պատվիրակությունների թվում Չինաստանից ժամանածների քանակը ամենամեծն է եղել և համոզմունք հայտնել, որ այս հաճախակի շփումները կբերեն հայ-չինական առևտրատնտեսական կապերի զգալի աշխուժացման:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հե Յուրոնգը նշել է, որ ընկերության մասնակցությամբ 2018թ. դեկտեմբերին ստեղծվել է հայ-չինական բարեկամության զարգացման ասոցիացիա, որը գործունեություն է ծավալելու միջմշակութային հաղորդակցության, առևտրի և արդյունաբերության զարգացման ուղղություններով:
Չինացի գործարարները հայտնել են, որ մտադիր են Հայաստանում կառուցել ժամանակակից պահեստային տնտեսություն, որը կսպասարկի ԵԱՏՄ, ԵՄ և այլ երկրների հետ առևտրային հոսքերը: Բացի այդ, ընկերությունը ցանկանում է Հայաստանում ստեղծել ալյումինի արդյունաբերական գոտի, որտեղ ներկայացված կլինեն ալյումինե ապրանքներ, մասնավորապես, կահույք արտադրող տարբեր ընկերություններ, որոնց արտադրանքը հիմնականում կարտահանվի: Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագրերի ծավալը հասնում է մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի և նախատեսում 300-400 աշխատատեղերի ստեղծում:
Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ներդրումների պաշտպանությանը և, այս առումով նախաձեռնել է ներդրումների պաշտպանության նոր օրենքի մշակում: Նա նաև հավաստիացրել է, որ կառավարությունը կաջակցի չինացի գործարարների բոլոր ծրագրերի իրականացմանը։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Փետրվարի 27–ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը ամռանը գերեվարված ՀՀ քաղաքացի, Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ...
Սիրելի՛ Մարիամ. Մարինա Խաչատրյանը դիմում է Մարիամ Փաշինյանին
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «...
Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը` Տոնոյանի հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը: Ըստ Ադրբե...
Ավելին Քաղաքականություն բաժնից
Էրդողանը՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների մասին
5.0
Թրամփը կրճատել է Հարավային Կորեայի հետ զորավարժությունները՝ պատճառաբանելով Կիմ Չեն Ընի հետ «բարեկամությամբ»
5.0
ԱՄՆ-ը գաղտնի կապ է հաստատել ԻՀՊԿ-ի հետ՝ շրջանցելով Իրանի բանակցողներին. Axios
5.0
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան
5.0