Քաղաքականություն
Բենզինի շուկայում նոր խաղացողներ կլինեն․ նախարար
Gohar Vardanyan
1 րոպե
395 դիտում
Ոչ ոքի ոչինչ չի պարտադրվում։ Ազատ շուկա է, գները նվազում և բարձրանում են շուկայական գործոնների ազդեցությամբ։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանի այն հայտարարությանը, որ առաջիկայում բենզինը թանկանալու է։
Նրա խոսքով՝ Հայաստանյան շուկան բաց շուկա է, և եթե միջազգային շուկայում բենզինի գները բարձրանան, ներքին գինը կբարձրանա և հակառակը։
«Գինը մենք չենք պահպանում, շուկան է պահպանում։ Ամենակարևորն այն է, որ շուկայում գինը որոշի շուկան։ Իսկ մենք այսօր գտնվում ենք այդ վիճակում։ Որքան շատ խաղացողներ կհայտնվեն շուկայում, այնքան մրցակցության աստիճանը կբարձրանա», - ասաց նա։
Հարցին՝ պե՞տք է բենզինի շուկայում նոր խաղացողների սպասել, նախարարը դրական պատասխան տվեց՝ նշելով, որ ներկայում դրսից ներդրողների հետ քննարկումներ են ընթանում։
«Կան չօգտագործված հնարավորություններ, կլինեն նոր խաղացողներ, սահմանափակումներ չեմ տեսնում։ Մենք ազատ շուկա ենք բացել, բոլորը գիտեն այդ մասին», - ասաց նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
Gohar Vardanyan
667
Գերեվարված Կարեն Ղազարյանը Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց
Gohar Vardanyan
3,652
Սիրելի՛ Մարիամ. Մարինա Խաչատրյանը դիմում է Մարիամ Փաշինյանին
Gohar Vardanyan
1,726
100 մլն դոլարի նոր ներդրում. 300-400 աշխատատեղ կբացվի
Gohar Vardanyan
1,077
Ավելին Քաղաքականություն բաժնից
Ֆրանսիան առաջարկում է պատմական համաձայնագիր Լիբանանում հակամարտությունը լուծելու համար. ԶԼՄ
1 րոպե
319
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Իրանի սպառնալիքներին
1 րոպե
727
Արաղչին հայտնել է՝ որ երկիներն են հանդիսանում Իրանի գործընկերները
1 րոպե
5,949
3.3
Արաղչին՝ Իրանի նոր գերագույն առաջնորդի առողջական վիճակի մասին
1 րոպե
1,683
1.0