Քաղաքականություն
Կոլումբիացի դիվանագետները Վենեսուելայից ոտքով են հեռացել
Կոլումբիացի 3 դիվանագետներ ոտքով լքել են Վենեսուելան այն բանից հետո, երբ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն խզելով Կոլումբիայի հետ դիվանագիտական կապերը, նրանց 24 ժամ է տվել երկրի սահմանները լքելու համա�…
Կոլումբիացի 3 դիվանագետներ ոտքով լքել են Վենեսուելան այն բանից հետո, երբ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն խզելով Կոլումբիայի հետ դիվանագիտական կապերը, նրանց 24 ժամ է տվել երկրի սահմանները լքելու համար: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Դիվանաետներն ու իրենց ընտանիքների անդամները Սան Անտոնիոյի սահմանով Վենեսուելան լքել են ոստիկանության ուղեկցությամբ:
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու մասին և հրամայել կոլումբիացի դիվանագետներին 24 ժամվա ընթացքում հեռանալ երկրից: Բացի այդ, Մադուրոն հանձնարարել է զորք տեղակայել Կոլումբիայի հետ սահմանին ՙխաղաղությունը պաշտպանելու և մարդկանց անվտանգությունը պահպանելու համար՚:
Այդպիսով, Բոլիվարյան հանրապետությունում բնակվող Կոլումբիայի ավելի քան հինգ միլիոն քաղաքացի մնում է առանց դիվանագիտական աջակցության:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
«Արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը».Ա. Թորոսյանը հերթական մանիպուլյացիայի մասին
Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք...
Ստացվում էՙ թութունի դեմ պայքարողները կողմ են մարիխուանան օրինականացնելուն
ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց ի՞նչ աբսուրդի ասես չես հանդիպի այս օրերին։ Իրականում նկա...
Հնարավոր է Սերժ Սարգսյանը կալանավորվի.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը, որին մասնակցել են նաեւ ոչ ԳՄ-ականներ, որոշում է կա...