Քաղաքականություն
«Արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը».Ա. Թորոսյանը հերթական մանիպուլյացիայի մասին
Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն…
Հերթական մանիպուլյացիան է նետվել համացանց, թե իբր «արգելելու ենք թութունը, որ թույլատրեն պլանը» ու իրենք տարածում, իրենք ուրախանում են իրենց ստի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Թորոսյանը։
«Սուտ 1. Ոչ ոք չի արգելում ծխելը չնայած նրան, որ այն տարեկան սպանում է մեր հազարավոր քաղաքացիների, այլ սահմանափակվելու են փակ հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը, որպեսզի կանխարգելվի այդ «սպանդը»։
Սուտ 2. Թմրանյութերի ազատ վաճառքի, շրջանառության ու օգտագործման մասին որևէ նախաձեռնություն չկա և չի կարող լինել, և ձեր վառ երևակայությունը լավ կլինի պահեք ձեզ։ Ես ինքս կարգելակեմ ցանկացած նման նախաձեռնություն, քանի դեռ կառավարության անդամ եմ, եթե որևէ մեկի մտքով նման բան անցնի։ Վստահ եմ, նույնը կանի մեր ամբողջ կառավարությունը»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել է առողջապահության նախկին փոխնախարարը
«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայք...
Ստացվում էՙ թութունի դեմ պայքարողները կողմ են մարիխուանան օրինականացնելուն
ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց ի՞նչ աբսուրդի ասես չես հանդիպի այս օրերին։ Իրականում նկա...
«Էյֆորիայի ալիքը անցել է». Սփյուռքահայերն իրենց կապիտալը հետ են տանում. Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ըստ սփյուռքյան մեր աղբյուրների՝ բազմաթիվ սփյուռքահայեր, ովքեր գումարներ էին փոխանցել հայաստանյ...
Հնարավոր է Սերժ Սարգսյանը կալանավորվի.«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր առաջ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստը, որին մասնակցել են նաեւ ոչ ԳՄ-ականներ, որոշում է կա...
Ավելին Քաղաքականություն բաժնից
ԱՄՆ-ը գաղտնի կապ է հաստատել ԻՀՊԿ-ի հետ՝ շրջանցելով Իրանի բանակցողներին. Axios
ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունն այլևս առաջնահերթություն չէ. Էրդողան
5.0
Էրդողան․ Թրամփը խոստացել է F-35-ների հարցում, սպասում ենք խոստման կատարմանը
5.0
ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հարցը պետք է լուծվի ողջամիտ ժամկետում․ Գլխավոր քարտուղար
5.0