Քաղաքականություն
Պատգամավորներից մեկը ԱԺ մամուլի խոսնակ․«Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն մամլո խոսնակ չունի, եւ լրագրողների աշխատանքն այդ առումով շատ դժվար է. ի՞նչ եք պատրաստվում անել՝ հարցրինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Արարատ…
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն մամլո խոսնակ չունի, եւ լրագրողների աշխատանքն այդ առումով շատ դժվար է. ի՞նչ եք պատրաստվում անել՝ հարցրինք «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։ «Արարատ Միրզոյանն ասում է, որ նախատեսված չէ այդպես` առանձին մամլո խոսնակ ունենալ, միգուցե ինչ-որ մեկին խնդրենք՝ ուղղակի կատարի այդ դերը»:
Վահան Կոստանյանի՞ն, որը մեր հեռախոսազանգերին երբեք չի պատասխանում։ «Ոչ, չեմ կարծում, որ Վահան Կոստանյանը կլինի, ենթադրում եմ, որ մեզանից մեկը դա կարող է լինել, որն անմիջական կապ կպահպանի ձեզ հետ»: Պատգամավորների՞ց։«Այո` կարծում եմ»:
Ի դեպ, Վահան Կոստանյանը, չլինելով պատգամավոր, մասնակցում է ֆրակցիայի նիստերին․ ի՞նչ կարգավիճակով։ «Կոստանյանը կարող է խմբակցության ղեկավարի հրավերով մասնակցել նիստին»: Դո՞ւք եք հրավիրել։
«Այո, ուղղակի խնդրել են, որ նա ներկա լինի, ես հրավիրել եմ, նա ներկա է եղել»: Ի դեպ, ԱԺ կայքում առ այս պահը չկան նաեւ «Իմ քայլի» պատգամավորների մի մասի կենսագրությունները։ «Զբաղվում ենք այդ հարցով եւս։ Այո, պետք է արագացնել»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ գետնից վերցնում է աղբը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռվա Դսեղ գյուղում՝ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նկատելով գե...
Քոչարյանի թիկնազորի պետի որդին կուլ չտվե՞ց վիրավորանքը, Հրապարակ
Հրապարակ օրաթերթը գրում է. ՙՌոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին երեկ ազատվել է պաշտոնից։ Արցախի պաշտոնա...
Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի․ irakanum.am
ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը պաշտոնանկ կարվի։ Այս մասին հայտնում է Irakanum am-ը։ Լրատվականի ունեցած հավաստի տեղ...
Իրականացվում են լայնածավալ քննչական գործողություններ Քոչարյանների ունեցվածքի օրինականությունը պարզելու ուղղությամբ Լայնածավալ քննչական գործողություններ Քոչարյանների ունեցվածքի օրինականությունը պարզելու ուղղությամբ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, իր գործառույթների իրականացման շրջանակներում միջազգային իրա...