Հասարակություն
Սուր շնչառական խնդիրներով քաղաքացիների թիվը նվազել է
Gohar Vardanyan
1 րոպե
326 դիտում
Վերջին օրերին դիտվում էր սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակի կայունացում: Փետրվարի 16-ի դրությամբ կարելի է փաստել, որ իրավիճակի կայունացման միտումը դեռևս շարունակվում է: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Այսպես՝ այսօրվա դրությամբ նվազել են հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված դեպքերը, ներկայումս սուր շնչառական վարակներով 702 հիվանդ, որոնց գերակշիռ մասը դեռևս շարունակվում է բաժին ընկնել 0-5 տարեկան երեխաներին: Հոսպիտալներից առողջացումով դուրս է 147 պացիենտ, որից միայն 114-ը՝ Երևանի թիրախային մանկական հիվանդանոցներից:
Կայունացում է դիտվում նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերում՝ 88 կանչ: Ինչ վերաբերում է պոլիկլինիկական դիմելիությանը, ապա սուր շնչառական վարակներին բնորոշ գանգատներով դիմել է 162 անձ:
Ներկայացված տվյալների հավաստիության պարզաբանման նպատակով՝ առողջապահության նախարարության կողմից շրջայցներ են կատարվել Երևանի մանկական հիվանդանոցներ, ինչը ևս մեկ անգամ փաստում է առկա իրավիճակի և զարգացման միտումներին հետամուտ լինելու և արդեն իսկ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների շարունակական իրականացման մասին:
Հարկ է նշել, որ մանկական հիվանդանոցների ծանրաբեռնված աշխատանքներին նպաստում են նաև ստացիոնար կազմակերպությունների անձնակազմի կողմից ամբուլատոր սպասարկումները:
Ինչ վերաբերում է ներկայումս հանրապետությունում շրջանառող հարուցիչներին, ապա պետք է նշել, որ համաձայն իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների` հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները:
Նմանատիպ հոդվածներ
Կոռուպցիոն սկանդալ Հ1-ում. պայմանագիր են կնքել վաղուց գոյություն չունեցող ընկերության հետ. Irakanum
Gohar Vardanyan
1,072
Օսիպյանը հանձնարարել է անցնել ուժեղացված հսկողության
Gohar Vardanyan
1,000
Ռեփեր Դեցլի մայրը հայտնել է որդու մահվան պատճառը
Gohar Vardanyan
811
Միտքս ճիշտ չեմ ձևակերպել. Տեր Սեբեոսըՙ քահանաներին թագավորի պես պահելու մասին
Gohar Vardanyan
1 րոպե
675
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանում շարունակվում են փոսալցման աշխատանքները
1 րոպե
239
Սամվել Կարապետյանի աջակիցներից երեք անձ ձերբակալվել է
1 րոպե
419
1.0
Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ կա․ ԱՀԾ
1 րոպե
145
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
761