Հասարակություն
Կոռուպցիոն սկանդալ Հ1-ում. պայմանագիր են կնքել վաղուց գոյություն չունեցող ընկերության հետ. Irakanum
Դեռ երկու ամիս առաջ Irakanum am-ի կողմից պաշտոնական հարցում էր ուղարկվել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից տեղեկանալու համար, թե ո՞ր կազմակերպության հետ պայմանագրի…
Դեռ երկու ամիս առաջ Irakanum am-ի կողմից պաշտոնական հարցում էր ուղարկվել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից տեղեկանալու համար, թե ո՞ր կազմակերպության հետ պայմանագրի շրջանակներում է Հանրային հեռուստաընկերությունը ցուցադրում իր հաղորդումները ԱՄՆ-ում, և արդյո՞ք տվյալ կազմակերպությունն ունի իրավունք գովազդներ ցուցադրել և շահույթ ստանալ տեղի գործարարներից, իսկ եթե ունի, որտե՞ղ են ուղղվում այդ եկամուտները։
Մասնավորապես՝ նամակում նշված է բառացիորեն հետեւյալը․ «Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պատրաստակամ է համագործակցության բոլոր հեռարձակող ընկերությունների հետ, հեռուստաընկերության ցանցն ու հասանելիությունը ընդլայնելու նպատակով: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը հեռարձակվում է Հյուսիսային Ամերիկայի տարածքում արբանյակային կապի միջոցով (արբանյակային կապը տեխնիկապես ապահովում է GlobeCast France ընկերության կողմից): Տվյալ դեպքում Հանրային հեռուստաընկերությունը, համաձայն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, իրավունք ունի տեղադրել գովազդային նյութեր Հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով հեռարձակումներում: Հայաստանի հանրային հեռուստաընկերության (այսուհետ՝ Հանրային հեռուստաընկերություն) որոշ հաղորդումներ նաև վերահեռարձակվում են ԱՄՆ տարածքում պայմանագրային հիմունքներով՝ Panarm Inc. ընկերության կողմից, 2014թ. նոյեմբերի 1-ին կնքված լիցենզային և վերահեռարձակման պայմանագրերի հիման վրա։ Հանրային հեռուստաընկերությունը որևէ առնչություն չունի Panarm Inc ընկերության կողմից իր սեփական ալիքով ցուցադրվող գովազդի և այդ գովազդից ստացվող հասույթի հետ: Վերոնշյալ ընկերությունն ինքնուրույն է որոշում իր գովազդային քաղաքականությունը և այն որևէ կերպ չի վերաբերում Հանրային հեռուստաընկերությանը»:
Առաջին հայացքից ամեն բան նորմալ է, սակայն Irakanum. am-ին հայտնի դարձավ, որ որ Հյուսիսային Ամերիկայի տարածքում Հանրային հեռուստաընկերության հաղորդումները ցուցադրվում են կաբելային կապի միջոցով, այլ ոչ թե արբանյակային, շատ պարզ պատճառով․ GlobeCast France ընկերությունը դադարել է գոյություն ունենալ դեռ 6 տարի առաջ՝ 2013թ․-ի հուլիս ամսից։ Ստացվում է Հանրային հեռուստաընկերության հաղորդումներում դրվող գովազդները ներկա պահին անօրինական են, քանի որ հեռարձակումն իրականացվում է միայն կաբելային կապի միջոցով։
Հատկանշական է, որ կա նաև մտավախություն կոռուպցիոն գարծարքների՝ արդյո՞ք Հանրայինը վճարում է կատարում GlobeCast France ընկերությանը, և ուր են գնում այդ գումարները, եթե այն գոյություն չունի։ Իսկ թե որքա՞ն գումար է ստանում Հանրային հեռուստաընկերությունը Panarm.inc ընկերության հետ պայմանագրի շնորհիվ, դեռևս մնում է անհայտ։
Մանրամասներըՙ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Վաղը ջուր չի լինի հետևյալ հասցեներում...
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Օսիպյանը հանձնարարել է անցնել ուժեղացված հսկողության
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ փետրվարի 16-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն: Ինչպես տեղ...
Ռեփեր Դեցլի մայրը հայտնել է որդու մահվան պատճառը
Ռուս ռեփեր Կիրիլ Տոլմացկուՙ Դեցլի մայրըՙԻրինա Տոլմացկայան հայտնել է որդու վաղաժամ մահվան պատճառը: Այդ մասին նա պատմել է...
Միտքս ճիշտ չեմ ձևակերպել. Տեր Սեբեոսըՙ քահանաներին թագավորի պես պահելու մասին
Իմ վրդովված քարոզի նպատակը բողոքը չէր, այլ հանդիմանության և սթափության կոչ՝ իմ ժողովրդին. այս մասին Tert. am-ի հետ զրույ...