Հասարակություն
Օսիպյանը հանձնարարել է անցնել ուժեղացված հսկողության
Gohar Vardanyan
1,000 դիտում
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ փետրվարի 16-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, խորհրդակցությանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:
Մինչ խորհրդակցությանն անցնելը ոստիկանության պետը վերջերս Երևանի բանկերից մեկում ավազակային հարձակումը կանխելու և ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգևատրել է ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայող, ոստիկանության ենթասպա Սևակ Բադալյանին: Խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում օպերատիվ իրավիճակն էր:
Վալերիյ Օսիպյանը, անդրադառնալով գրանցված դեպքերին ու բացահայտումների վիճակագրությանը, ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարել է անձնական ուշադրության կենտրոնում պահել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, նախականխման և բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Ներկայացվել են նաև կոնկրետ տարածքային բաժինների բացահայտումների թվային տվյալներ, որոնք գոհացուցիչ չեն: Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել էր սեղմ ժամկետում իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները իրավիճակը շտկելու և բացահայտումների դրական դինամիկա ապահովելու համար: Վալերիյ Օսիպյանը հանձնարարել էր անցնել ուժեղացված ծառայության: Ցուցում տրվել էր առավել արդյունավետ պայքար մղել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների անօրինական շրջանառության և կոռուպցիայի դեմ: Ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման վարչությանը հանձնարարվեց, որպեսզի անչափահասի մասնակցությամբ յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրվի ու քննության առարկա դառնա:
Անհրաժեշտ է անչափահասների հետ առավել ինտենսիվ աշխատանքներ տանել, նրանց մասնակցությամբ իրավախախտումները բացառելու համար: Խոսք գնաց նաև ոստիկանության կադրային քաղաքականության մասին: Ոստիկանության պետը նշեց, որ անհրաժեշտ է համակարգը համալրել բացառապես որակյալ կադրերով: Քաղաքացիներից դեռևս ստացվում են բողոքներ՝ կապված գիշերային ժամերին հրավառություններ կազմակերպելու հետ: Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել այս ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվել էր առավել ինտենսիվ ծառայություն կազմակերպել մայրաքաղաքում խցանումները բացառելու ուղղությամբ: Թեև ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի ու վիրավորների թվի նվազում կա, այնուհանդերձ ոստիկանության պետը հորդորել է չսահմանափակվել ձեռքբերվածով ու շարունակել միջոցառումները:
Ներկաների ուշադրությունը հրավիրվել է փետրվարի 17-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այս ուղղությամբ խիստ կարգադրություն արվել ապահովել պատշաճ ծառայություն: Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի տեղակալները մասնակիցների հետ քննարկել են Վալերիյ Օսիպյանի հանձնարարականների իրականացման ուղիներն ու միջոցները:
Նմանատիպ հոդվածներ
Կոռուպցիոն սկանդալ Հ1-ում. պայմանագիր են կնքել վաղուց գոյություն չունեցող ընկերության հետ. Irakanum
Gohar Vardanyan
1,071
Ռեփեր Դեցլի մայրը հայտնել է որդու մահվան պատճառը
Gohar Vardanyan
810
Միտքս ճիշտ չեմ ձևակերպել. Տեր Սեբեոսըՙ քահանաներին թագավորի պես պահելու մասին
Gohar Vardanyan
1 րոպե
675
Ոչխարաբուծության ոլորտը կաթվածահար է եղել
Gohar Vardanyan
1 րոպե
499
Ավելին Հասարակություն բաժնից
Երևանում շարունակվում են փոսալցման աշխատանքները
1 րոպե
188
Սամվել Կարապետյանի աջակիցներից երեք անձ ձերբակալվել է
1 րոպե
351
Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ կա․ ԱՀԾ
1 րոպե
120
Երկարատև հոսանքազրկում՝ Երևանում և որոշ մարզերում
1 րոպե
707