Հասարակություն
Ոչխարաբուծության ոլորտը կաթվածահար է եղել
ՙԺողովուրդ՚ օրաթերթը գրում է. ՙՀայաստանում անասնագլխաքանակը տարեցտարի պակասում է: Միայն ոչխարի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 67 հազարով: Այս պատկերը խիստ մտահոգիչ է: Չէ՞ որ, ինչպես հայտնի…
ՙԺողովուրդ՚ օրաթերթը գրում է. ՙՀայաստանում անասնագլխաքանակը տարեցտարի պակասում է: Միայն ոչխարի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 67 հազարով: Այս պատկերը խիստ մտահոգիչ է: Չէ՞ որ, ինչպես հայտնի է, ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում:
Երեկ` կառավարության նիստին, ոչխարաբուծության ոլորտին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հանձնարարեց իրագործել եւ զարգացնել մսի եւ կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները: Նա հուշեց նաեւ, որ Հայաստանն ունի գառան եւ ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը մեկ տարվա ընթացքում 65 հազար 200-ով պակասել է: Եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, ապա 2018-ին այն դարձել է 590 հազար 600՚:
Մանրամասներըՙ օրաթերթի վաղվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազալցակայաններում առաջ 1000 դրամի մեջ խաբում էին, հիմա չեն խաբի․վարչապետ
«Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ գազը հաշվարկվում է ճնշումով, բայց այն կարող է տարբեր ծավալներ ունեն...
Տոպրակի մեջ հայտնված երկվորյակների վիճակը վատացել էր. մանրամասներ
2018 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակները դեռեւս գտնվում են «Գյումրու Ֆր...
Օսիպյանը հանձնարարել է անցնել ուժեղացված հսկողության
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ փետրվարի 16-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն: Ինչպես տեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ NO COMMENT
Համացանցում տեսանյութ է հրապարաակվել, որում ըստ armdaily am- ի՝ խոսում է Ռուսաստանի թեմից Տեր Սեբեոս քահանան։ «Թող ամբող...