Հասարակություն
Տոպրակի մեջ հայտնված երկվորյակների վիճակը վատացել էր. մանրամասներ
2018 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակները դեռեւս գտնվում են «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ»-ում…
2018 թվականի հոկտեմբերի 17-ին Գյումրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնված երկվորյակները դեռեւս գտնվում են «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի եւ պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ»-ում: Փոքրիկներն արդեն 4 ամսական են եւ չնայած նրան, որ մայրն ասել էր, թե կտանի եւ իր խնամքի տակ կվերցնի՝ դեռեւս չի տարել: Փոքրիկ Վահեն ու Վահանը գտնվում են մանկատանը, բայց մայրը պարբերաբար այցելում է նրանց:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մամուլի պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ որոշ ժամանակ առաջ փոքրիկների առողջական վիճակը փոքր-ինչ վատացել էր, նրանք հոսպիտալացվել էին, բայց արդեն առողջացել են, այս պահին երկուսն էլ նորմալ վիճակում են:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, թե երկվորյակների 18-ամյա մոր համար սոցիալական աջակցության ինչ քայլեր է ձեռնարկել եւ արդյո՞ք ընթացքի մեջ է վերջինիս բնակարանով ապահովելու գործընթացը: Սոնա Մարտիրոսյանը հայտնեց, որ բնակարանի հետ կապված որեւէ տեղեկատվություն չունի՝ հավելեով, որ դա նախարարարության ֆունկցիաների մեջ չի մտնում:
Հիշեցնենեք, որ ավելի վաղ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը ՀԺ-ին հայտնել էր, որ երկվորյակների մայրը Երեւանում վարձով է ապրում եւ նախարարությունը տարբեր հնարավորություններ է դիտարկում՝ մայրաքաղաքում նրան բնակարանով ապահովելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազալցակայաններում առաջ 1000 դրամի մեջ խաբում էին, հիմա չեն խաբի․վարչապետ
«Մենք տարբեր ահազանգեր ենք ստանում քաղաքացիներից, որ գազը հաշվարկվում է ճնշումով, բայց այն կարող է տարբեր ծավալներ ունեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ NO COMMENT
Համացանցում տեսանյութ է հրապարաակվել, որում ըստ armdaily am- ի՝ խոսում է Ռուսաստանի թեմից Տեր Սեբեոս քահանան։ «Թող ամբող...
«Մի հետաքրքիր լուր ասեմ, իհարկե լավ լուր չի». Հայկ Մարության
Գործադուլ չէր, այլ մեր քաղաքապետարանի ներքին, «ընտանեկան» հարց էր, որը լուծվել է։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման տ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարզման ընթացքում Պուտինը վնասել է մատը
ՌԴ նախագահը Սոչիում Թուրքիայի և Իրանի իր գործընկերների հետ հանդիպումից հետո այցելել է քաղաքի մարզական կենտրոն, հանդիպել...