Հասարակություն
2018-ին բանակում կոռուպցիան 422.236.614 դրամի վնաս է պատճառել
2018 թ. Հայաստանի զինված ուժերում արձանագրվել է կոռուպցիայի 182 դեպք: Փետրվարի 12-ին տարին ամփոփող նիստի ժամանակ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը: Նիստն անցկացվել է գլխավոր դատախազ Արթուր…
2018 թ. Հայաստանի զինված ուժերում արձանագրվել է կոռուպցիայի 182 դեպք: Փետրվարի 12-ին տարին ամփոփող նիստի ժամանակ տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազությունը: Նիստն անցկացվել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ: Նիստին ներկա է եղել նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Սա 66 դեպքով կամ 56,9 տոկոսով ավելին է, քան նախորդ տարի: Բոլոր դեպքերի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել: 173 դեպքերով հարուցվել են քրեական գործեր: 86 անձանց վերաբերյալ43 քրեական գործեր ուղարկվել են դատարաններ: 2018թ. ընդհանուր առմամբ քրեական գործերով հիմնավորվել են 422.236.614 դրամի նյութական վնասի պատճառման փաստեր, ինչը 7.3 անգամ ավելի է 2017թ. ցուցանիշից: Մինչդատական վարույթում վերականգնվել է 410.653.037 դրամը, որը 8 անգամ գերազանցում է 2017թ.արդյունքը:
Նմանատիպ հոդվածներ
Միացե՛ք մեր թիմին. Տրանսպորտի նախարարը աշխատանքի է հրավիրում
ՀՀ Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածե...
70 չօգտագործված ավտոբուսներ կմտնեն երթուղի. Երևանի քաղաքապետարան
Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Աշոտ Սարգսյանը հայտնում է, որ քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ շուրջ 7...
Փոփոխությունՙ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում
ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԶԵԿՈՒՄ 06.12.2017թ. ընդունված օրենքով «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ ազգությամբ...
Առջևում Մարտի 8-ն է. 3 միլիոն դրամՙ տորթի, շամպայնի և ծաղիկների համար Գյումրու համայնքային բյուջեից
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների կազմակերպման և անցկացման համար այսօր Գյումրու ավագանին...