Հասարակություն
Առջևում Մարտի 8-ն է. 3 միլիոն դրամՙ տորթի, շամպայնի և ծաղիկների համար Գյումրու համայնքային բյուջեից
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների կազմակերպման և անցկացման համար այսօր Գյումրու ավագանին համայնքի բյուջեից որոշեց հատկացնել 3 000 000 դրամ: Hraparak am-ը նշում է, որ…
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների կազմակերպման և անցկացման համար այսօր Գյումրու ավագանին համայնքի բյուջեից որոշեց հատկացնել 3 000 000 դրամ:
Hraparak am-ը նշում է, որ նշված գումարից 2 100 000-ը հատկացվում է քաղցրավենիք գնելուն, իսկ ահա 400000-ին շամպայն, 200000-ին ծաղիկներ, 300000-ին բացիկներ են գնելու:
Լրատվամիջոցը նկատում է, որ ավանդույթ է դարձել, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից քաղաքի տարբեր հատվածներում մարտի 8-ին ծաղիկներ ու բացիկներ են նվիրում կանանց ու աղջիկներին:
ՙԻսկ ահա համայնքի բյուջեից հատկացված գումարի 2500000-ը բաժին է ընկնում համայնքային ենթակայության տակ գտնվող կառույցներում աշխատող կանանց, որոնք տոնից դեռ 1 օր առաջ քաղաքապետարանի կողմից տորթ ու շամպայն են ստանում:
Ուշագրավ է նաև, որ գրեթե ամեն տարի քաղաքապետարանը քաղցրավենիքի գնումները կատարում է քաղաքապետի ընտանիքին պատկանող հրուշակեղենի գործարանիցՙ,- գրել է լրատվամիջոցը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երկիր ներմուծվող ապրանքի չափը դարձրինք 50 կգ, բայց ինչ արեցին մեր հայրենակիցները․ մանրամասնում է վարչապետը
Այսօր ԱԺ նիստ ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Հայաստան ապրանք ներմուծողների խնդրին։ Մանրամասները՝ Radioa...
Միացե՛ք մեր թիմին. Տրանսպորտի նախարարը աշխատանքի է հրավիրում
ՀՀ Կապի, տրանսպորտի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածե...
Փոփոխությունՙ «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում
ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԶԵԿՈՒՄ 06.12.2017թ. ընդունված օրենքով «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ ազգությամբ...
Անառակաբարո գործողությունՙ երեխայի նկատմամբ. Ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված անհրաժեշտ միջո...