Քաղաքականություն
Հայաստանից պատվիրակություն կմեկնի Թուրքիա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փետրվարի 14-15-ը Հայաստանի պատվիրակությունը գործուղվելու է Թուրքիա: Ստամբուլում պատվիրակությունը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, փետրվարի 14-15-ը Հայաստանի պատվիրակությունը գործուղվելու է Թուրքիա:
Ստամբուլում պատվիրակությունը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում հանրային առողջապահության համակարգերի պատրաստվածության և արձագանքման մակարդակի բարձրացման համար գործողությունների ծրագրի իրականացմանը նվիրված բարձր մակարդակի տեխնիկական և նախարարական խորհրդակցություններին:
Պատվիրակության՝ Թուրքիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցների հաշվին:
Թուրքիա են գործուղվում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հ.Գրիգորյանը և նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Լ.Ավետիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
500 հազար դրամ հիպոթեքային վարկ են փակում, բայց նպաստ են ստանում․ Փաշինյան
12 հազար սոցիալական և ընտանեկան նպաստ ստացողի վերաբերյալ ահազանգ ունենք, որ նրանք իրականում չպետք է ստանան այդ նպաստը, բ...
«Գր. Լուսավորիչ»-ում դիալիզի բուժսպասարկման տենդերը կահույքի գործ անող ընկերություն է շահել. Հրապարակ
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ում նոր խնդիրներ են առաջացել դիալիզի բուժսպասարկման մրցույթի հետ կապված...