Քաղաքականություն
Հայաստանում անսպասելի փոփոխություններ են գրանցվել․ Freedom House
Gohar Vardanyan
453 դիտում
Freedom House-ը հրապարակել է տարեկան իր զեկույցը աշխարհում ժողովրդավարության զարգացման մասին, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանին: Կազմակերպության եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մարկ Բեհրենդըթն այս առիթով իր մեկնաբանություններն է տրամադրել Ամերիկայի Ձայնին:
Ամերիկյան Freedom House կազմակերպությունը հրապարակել է տարեկան իր զեկույցը, ուր տեղ են գտել նաև Հայաստանում անցած տարվա զարգացումները: Ըստ Freedom House-ի, Հայաստանը մի շարք այլ երկրների հետ 2018 թվականին արձանագրել է անսպասելի առաջընթաց ժողովրդավարացման տեսանկյունից: Կազմակերպության Եվրասիական տարածաշրջանի գծով տնօրենն ընդգծում է Հայաստանում տեղի ունեցածի ներքաղաքական բնույթը:
«Այն ինչ տեղի ունեցավ ամբողջապես Հայաստանի ներքին զարգացում էր: Այն անսպասելի էր և որևէ կերպ հրահրված չէր դրսից: Նրանք խուսափեցին ուրիշների կատարած սխալներից»,- նշում է Freedom House կազմակերպության եվրասիական տարածաշրջանի գծով տնօրեն Մարկ Բեհրենդըթը:
Կազմակերպության դասակարգմամբ, Հայաստանը շարունակում է դասվել մասնակի ազատ երկրների շարքին՝ անցած տարի գրանցելով դրական միտում դեպի ժողովրդավարացում: Տարածաշրջանի երկրներից Հայաստանի հետ մեկտեղ նաև Վրաստանն է որն ունի, ըստ Freedom House-ի, մասնակի ազատ երկրի կարգավիճակ: Տարածաշրջանի այլ երկրները, մասնավորապես Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, դասվում են ոչ ազատ երկրների շարքին:
Freedom House զեկույցն առանձին վերնագրով ընդգծել է Հայաստանում արձանագրած փոփոխությունները՝ դրանք որակելով առաջընթաց, ըստ որի, Հայաստանում տեղի ունեցած զանգվածային ոչ բռնի բողոքի ալիքը ստիպեց նախկին իշխանություններին արձագանքել հանրային պահանջին: Արդյունքում` իշխանությունն անցավ, ըստ Freedom House, դեպի բարեփոխումներ հակված ուժին վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ:
Մարկ Բեհրենդըթը դրական միտումների հետ մեկտեղ, սակայն, ընդգծել է քննադատական մոտեցման և իշխանության պատասխանատվության անհրաժեշտությունը:
«Շատ կարևոր է, որ քաղաքացիական հասարակությունը, որը երկար տարիներ իշխանությունից դուրս էր, այժմ հնարավորություն է ստացել համագործակցել կառավարության հետ, սակայն դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է, որ այն լինի քննադատող և ստիպի իշխանությանը լինել պատասխանատու»,- նշում է Բեհրենդըթը:
Զեկույցը գտնում է, որ Հայաստանն ու այն երկրները, ուր 2018 թվականի ընթացքում արձանագրվել են անսպասելի փոփոխություններ, արժանի են հատուկ ուշադրության 2019 թվականի ընթացքում: Կազմակերպությունը կոչ է անում օտարերկրյա դոնորներին առաջնահերթ տեղ տալ երկրների այս ենթախմբին:
«Իհարկե անհրաժեշտ է աջակցել Հայաստանին, քանի որ այդ փոփոխությունների համար պետք են դրամական միջոցներ, և անհրաժեշտ է դրանք անել համահունչ այնտեղ ընթացող գործընթացների: Անվտանգության հետ կապված իրավիճակը Հայաստանի համար ծանր է և դա շարունակում է մեծ խնդիր հանդիսանալ»,- նշում է Բեհրենդըթը:
Անդրադառնալով տարածաշրջանի մյուս երկրներին՝ զեկույցը նշում է, որ Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին հաջողվել է նոր նախագահական ժամկետներ ապահովել բռնաճնշումների, պետական միջոցների վատնման և քաղաքական ընդդիմախոսների ճնշման միջոցով: Հարևան Վրաստանում ևս այն արձանագրում է ժողովրդավարության անկում:
Զեկույցը հատկապես մեծ տեղ է տալիս Միացյալ Նահանգներում ժողովրդավարության հետ կապված իրադրությանը: Այն մտահոգություն է հայտնում ԱՄՆ-ում ժողովրդավարության նահանջի կապակցությամբ՝ ընդգծելով, որ ամերիկյան ժողովրդավարության մարտահրավերները սպառնում են խարխլել քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատություններն ամբողջ աշխարհում:
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,760
«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք» :))))))))) ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Gohar Vardanyan
3,431
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,241
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
734
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,999
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
653
2.0