Քաղաքականություն

Ձեռնարկատեր թաղապետը. որքան ունեցվածք ունի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը. Ժողովուրդ

Ձեռնարկատեր թաղապետը. որքան ունեցվածք ունի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Շարունակում ենք ներկայացնել Երեւանի վարչական շրջանների ղեկավարների հայտարարագրերը: Այս անգամ ներկայացնում ենք Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի հայտարարագիրը: Ըստ նրա հայտարարագրի` ունի մեկ բնակարան: Բացի այս, Դանիելյանը մեկ ընկերությունում ունի 74 հազար 400 դրամի բաժնետոմս:  Պաշտոնը ստանձնելիս Դանիելյանի փոխառությունները կազմել են 19 մլն դրամ, իսկ դրամական միջոցները` 22 մլն դրամ, 17 հազար դոլար, 1.8 մլն դրամ եւ 4000 եվրո: Պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է սեփական աշխատավարձը, որը կազմել է 3.1 մլն դրամ: Ի դեպ, նշենք, որ Դանիելյանը 2007 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, հանդիսացել է «Պարադ Մեդիա», «Մենյու», «Սասնատուն Գրուպ», «Ջոջաց տուն» ընկերությունների հիմնադիրը և տնօրենը

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250