Քաղաքականություն
Դատախազությունում պարգևատրվել են բոլորը` բացի գլխավոր դատախազից
Gohar Vardanyan
1 րոպե
390 դիտում
ՀՀ գլխավոր դատախազության համակարգի բոլոր դատախազները պարգևատրվել են՝ բացառությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի։ Կարգապահական պատասխանատվության ենթարկված աշխատակիցները չեն պարգևատրվել։
Այս մասին Tert am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Լրատվամիջոցի փոխանցմամբ` պարգևատրումների վերաբերյալ գրավոր հարցմանն ի պատասխան Դատախազությունից հայտնել են. «Հայաստանի Հանրապետության դատախազության համակարգի բոլոր դատախազները՝ բացառությամբ ՀՀ գլխավոր դատախազի, 2019 թվականի հունվարի 8-ի` ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստացել են պարգևատրում պետական բյուջեով նախատեսված աշխատավարձի ֆոնդից՝ աշխատավարձի դրույքաչափի 70 տոկոսի չափով (առանց հավելավճարների), իսկ քաղաքացիական ծառայողները, հայեցողական պաշտոններ զբաղեցնող, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք՝ աշխատավարձի դրույքաչափի 100 տոկոսի չափով (առանց հավելավճարների):
Սահմանված կարգի համաձայն` պարգևավճարներ չեն ստացել կարգապահական պատասխանատվության ենթարկված աշխատակիցները»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Gohar Vardanyan
1,418
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
Gohar Vardanyan
475
«Կարծում եմ ՀՀ դրոշը պետք է իր մեջ խաչ պարունակի, ի՞նչ կասեք» :))))))))) ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյան
Gohar Vardanyan
3,432
Վարչապետի այցից հետո Գերմանիայի կառավարության կայքը գրել է` 7 փաստ, որ չգիտեք Հայաստանի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
6,760
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սրացում բոլոր ճակատներում․ պատերազմ, ՀՀ-ում կեղծ լուրեր և նավթի թանկացում
1 րոպե
208
Լուրերը մեկ տողով. Կեղծ «զանգերի կենտրոն». Հորմուզի նեղուցով անցումից մինչև Իրան-Իսրայել փոխադարձ հարվածներ
1 րոպե
150
Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ
1 րոպե
606
Վիկտոր Օրբանը սպառնացել է Վլադիմիր Զելենսկիին
1 րոպե
360
1.0