Հասարակություն
«Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել. 168ժամ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարության անհավանական բարձր պարգեւավճարների թեման, պարզվում է, բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն՝ հանրության շրջանում, այլեւ՝ հենց ՊԵԿ աշխատակիցների, հաղորդում է…
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարության անհավանական բարձր պարգեւավճարների թեման, պարզվում է, բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն՝ հանրության շրջանում, այլեւ՝ հենց ՊԵԿ աշխատակիցների, հաղորդում է 168.am-ը:
Կայքի տեղեկություններով՝ ՊԵԿ պարգեւավճարների հրապարակման հենց հաջորդ օրն ավտոմեքենաների մաքսազերծման «Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել ժամը 9:00-10:30 հատվածում, քանի որ, ինչպես իրենք են նշում, ահռելի հերթերի սպասարկման պարագայում, առանց գրեթե հանգստյան օրերի աշխատելու պայմաններում, իրենք որեւէ տեսակի պարգեւատրում տարեվերջին չեն ստացել, այն դեպքում, երբ համացանցում տեսնում են, թե ինչ չափի գումարային պարգեւատրումներ է ստացել Պետեկամուտների կոմիտեի ղեկավարությունը։
Ինչևէ, հասկանալով, որ իրավիճակը կարող է այն աստիճանի սրվել, որ կաթվածահար անի մաքսատան աշխատանքն առհասարակ, ղեկավարությունն աշխատակիցներին համոզել է աշխատել՝ պայմանով, որ պարգևավճարային գումարները կփոխհատուցի այս ամիս։ Բացի դրանից, քանի որ «Նորագավիթ» մաքսատան աշխատակիցներն աշխատում են նաև շաբաթ օրերին, նրանց խոստացվել է, որ մեկ հանգստյան օր կունենան՝ այսպիսով փոքր-ինչ հանդարտեցնելով շիկացած կրքերը։
Սակայն, այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչ նկատառումներով, «Նորագավիթ» մաքսատան պետին՝ Սաֆարյան Արմենին, տեղափոխել են այլ աշխատանքի։
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանը հուզվել է զինծառայողներին և ծնողներին պարգևատրելիս
Հայաստանում այսօր տոնում են Բանակի օրը։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրեց 33 զինծառայողի, բայց նրանցից երեքի...
Մեկ անձը 5 անգամ 1 միլիոնի թաղման նպաստ է ստացել․ Բացահայտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սոցիալական ապահովության պետական ծառայությո...
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
Պաշտոնյաներից ովքեր են ծառայել բանակում, ովքեր` ոչ
Armlur am-ը պարզել է, թե ներկայիս պաշտոնյաներից ովքեր են ծառայել, իսկ ովքեր չեն ծառայել զինված ուժերում: Եվ այսպես, ՀՀ վ...