Հասարակություն
Պաշտոնյաներից ովքեր են ծառայել բանակում, ովքեր` ոչ
Armlur am-ը պարզել է, թե ներկայիս պաշտոնյաներից ովքեր են ծառայել, իսկ ովքեր չեն ծառայել զինված ուժերում: Եվ այսպես, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ծառայել. 1991-95 թթ. սովորել է Երևանի պետական…
Armlur am-ը պարզել է, թե ներկայիս պաշտոնյաներից ովքեր են ծառայել, իսկ ովքեր չեն ծառայել զինված ուժերում:
Եվ այսպես,
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ծառայել. 1991-95 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով:
*
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի ծառայել բանակում: 2009 թ․ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում, 2011 թ․ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով` ստանալով մագիստրոսի կոչում, 2014 թ․ գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:
*
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 1989-1991թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, 1991-1994թթ. սովորել է և ավարտել ԵՊՀ իրաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետի որակավորում, 1997-1998թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց: Պահեստի սպա է: Դասախոսում է Հայ-ռուսական համալսարանի Էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտում։
*
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը 1986-1988թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1992թ.-ից՝ ՀՀ զինված ուժերում է: 1992-1994թթ. ծառայել է ՀՀ ՆԳՆ համակարգում: 1994թ. զինվորական ծառայության է անցել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում որպես բաժնի պետ: 1997թ. ծառայության է անցել ՀՀ ՊՆ սպառազինության վարչությունում: Պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին, 2-րդ աստիճանի մեդալներով և 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ ՊՆ «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով, ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան», ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով:
*
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը 1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում: Նշենք, որ արդարադատության նախարարը առաջին մասնագիտությամբ վիրաբույժ է: 1996թ. ավարտել է Երեւանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը: 1999թ.՝ Առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրան:
*
Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը 1984-86թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1990թ. – Ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը 1991թ. – Ավարտել է Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան Արևմտաեվրոպական քաղաքականության բնագավառում: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ևս ծառայել է բանակում: Սովորել է Լոռու Բերդ գյուղի դպրոցում, ապա 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Զորակոչվել է բանակ ուսումնառության ընթացքում: Ծառայել է նաեւ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: 2000-2002 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում: Հայաստանում, Ռուսաստանում, Հունաստանում և Գերմանիայում տպագրված մի շարք հրատարակությունների, գիտական հոդվածների հեղինակ է: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը 2003 – 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մեկ տարի՝ 2015-2016թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ունի բ/ծ լեյտենանտի կոչում։
*
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը զինապարտ է,ունի գեներալ-լեյտենանտի կոչում: Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և «Անանիա Շիրակացու» մեդալով: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եւս զինապարտ է, պահեստազորի կապիտան:
*
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը չի ծառայել բանակում: 1996-2003թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001թ․ ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003թ.՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999թթ. սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում: 2007թ. ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980-ականներին – 21-րդ դարի սկզբին»)։
*
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի ծառայել բանակում: 2000թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Պատմաբան է: 2004թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Պետական ծառայող է, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մասնագետ: 2005թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու է:
*
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
*
ԱԺ մյուս փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը 1992թ. ավարտել է Երեւանի բիզնես դպրոցը: 2003թ.` Երեւանի «Հայբուսակ» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, 2005թ.` նույն համալսարանի մագիստրատուրան: 2010թ.` ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ: 2011թ. ավարտել է Եվրոպայի խորհրդի հովանու ներքո գործող Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցը (ՔԴԵԴ): 1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
*
ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը 1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում:
*
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը չի ծառայել ԶՈՒ-ում:
*
Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը 1999-2001թթ. ծառայել է բանակում:
*
Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար 2007-2009թթ. Գևորգ Գորգիսյանը ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանը հուզվել է զինծառայողներին և ծնողներին պարգևատրելիս
Հայաստանում այսօր տոնում են Բանակի օրը։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրեց 33 զինծառայողի, բայց նրանցից երեքի...
«Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել. 168ժամ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարության անհավանական բարձր պարգեւավճարների թեման, պարզվում է, բողոքի ալիք է բարձր...
Մեկ անձը 5 անգամ 1 միլիոնի թաղման նպաստ է ստացել․ Բացահայտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սոցիալական ապահովության պետական ծառայությո...
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...