Հասարակություն
Նախագահ Արմեն Սարգսյանը հուզվել է զինծառայողներին և ծնողներին պարգևատրելիս
Հայաստանում այսօր տոնում են Բանակի օրը։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրեց 33 զինծառայողի, բայց նրանցից երեքի փոխարեն մեդալներ ստացան նրանց ծնողները, գրում է Sputnik Armenia-ն։ «Արամ…
Հայաստանում այսօր տոնում են Բանակի օրը։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրեց 33 զինծառայողի, բայց նրանցից երեքի փոխարեն մեդալներ ստացան նրանց ծնողները, գրում է Sputnik Armenia-ն։
«Արամ Ճաղարյանի մայրը արցունքն աչքերին ընդունեց մեդալը. հուզմունքը զսպում էր։ «Մենք շնորհակալ ենք ձեզ», – ցածրաձայն ասաց նախագահը, և երկուսի դեմքն էլ այլայլվեց։ Երկուսն էլ քիչ էր մնում հեկեկային բեմի վրա. իրավիճակը փրկեցին ծափահարությունները։ Կինը շրջվեց, որպեսզի հեռանա, բայց նախագահը չթողեց։ Նա նրբորեն գրկեց հերոսի մորը` լուսանկարվելու համար»,- գրում է լրատվամիջոցը։
Հայկ Քարամյանի հորը մեդալը հանձնելու համար էլ նախագահն իջավ բեմից և օգնեց նրան բարձրանալ աստիճաններով։ Հուզմունքից և հպարտությունից դողալով` ալեհեր տղամարդը մեղմ ժպտաց։ Նախագահը գրկեց նրան։
Մհեր Հովսեփյանի մայրը բեմ բարձրացավ արդեն արցունքոտ աչքերով։ Դառնորեն նայեց պատվո պահակախմբի զինվորին, կամացուկ ինչ–որ բան ասաց։ Հնարավոր է` շնորհավորանք էր։ Ամեն դեպքում զինվորը նկատելի ժպտաց։ Նախագահը նրան էլ ուղեկցեց։
Ավելի ուշ Արմեն Սարգսյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցին, որ նրանց հետ խոսել է որպես մարդ, որը ցավ է ապրում նրանց կորուստի համար։
«Ու ես հիշեցի, թե ինչպես միջոցառումից առաջ, երբ դահլիճ մտավ զինծառայողների խումբ, տղաները միմյանց հարցնում էին` «որտեղ են մեր դիրքերը»։
Պարզ էր, որ այդ տղաները դիրքեր զիջել չգիտեն»- գրում է լրատվամիջոցը։
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
«Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել. 168ժամ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարության անհավանական բարձր պարգեւավճարների թեման, պարզվում է, բողոքի ալիք է բարձր...
Մեկ անձը 5 անգամ 1 միլիոնի թաղման նպաստ է ստացել․ Բացահայտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սոցիալական ապահովության պետական ծառայությո...
Պաշտոնյաներից ովքեր են ծառայել բանակում, ովքեր` ոչ
Armlur am-ը պարզել է, թե ներկայիս պաշտոնյաներից ովքեր են ծառայել, իսկ ովքեր չեն ծառայել զինված ուժերում: Եվ այսպես, ՀՀ վ...