Հասարակություն
Կացնով զինված տղամարդը ներխուժել է բանկ․ Գողության անհաջող փորձ՝ ՎՏԲ-ում․ Մանրամասներ
Արդեն հայտնել էինք, որ, ըստ AuroraNews-ի տեղեկությունների, ոստիկանները ՎՏԲ բանկի Բաղրամյան մասնաճյուղից բերման են ենթարկել մի քաղաքացու։ Եվ այսպես, Auroranews-ի տեղեկություններով, բանկը ենթարկվել է…
Արդեն հայտնել էինք, որ, ըստ AuroraNews-ի տեղեկությունների, ոստիկանները ՎՏԲ բանկի Բաղրամյան մասնաճյուղից բերման են ենթարկել մի քաղաքացու։
Եվ այսպես, Auroranews-ի տեղեկություններով, բանկը ենթարկվել է չստացված հարձակման։ Կացնով զինված քաղաքացին փորձել է գողություն կատարել։
Բանկի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ։ Բանկը քիչ անց հանդես կգա հայտարարությամբ։
Ավելի ուշ, ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որում նշված է․ «Հունվարի 29-ին՝ ժամը 13.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «VTB» բանկի Բաղրամյան պողոտայում գտնվող մասնաճյուղ կացնով մարդ է մտել։ Մասնաճյուղում ծառայություն իրականացնող ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը վնասազերծել է այդ տղամարդուն։ Վերջինս դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից բերման է ենթարկվել: Կատարվում է քննություն», -ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանը հուզվել է զինծառայողներին և ծնողներին պարգևատրելիս
Հայաստանում այսօր տոնում են Բանակի օրը։ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրեց 33 զինծառայողի, բայց նրանցից երեքի...
«Նորագավիթ» մաքսատան աշխատակիցները հրաժարվել են աշխատել. 168ժամ
Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ղեկավարության անհավանական բարձր պարգեւավճարների թեման, պարզվում է, բողոքի ալիք է բարձր...
Մեկ անձը 5 անգամ 1 միլիոնի թաղման նպաստ է ստացել․ Բացահայտում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սոցիալական ապահովության պետական ծառայությո...
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...