Պատահարներ
Սուրգուտ–Մոսկվա չվերթի ուղղությունը փոխած ուղևորը ձերբակալվել է
Սուրգուտ–Մոսկվա չվերթի ուղղությունը փոխած ուղևորն արդեն ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը։
«Հանցագործը ձերբակալված է, նախնական տվյալներով՝ ձերբակալման ժամանակ ոչ ոք չի վիրավորվել », - ասել է լրատվականի աղբյուրը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ավիաչվերթի ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ պահանջել էր շրջել օդանավը և մեկնել Աֆղանստան։
Ինքնաթիռը դուրս էր եկել Սուրգուտի օդանավակայանից և ուղղվել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան տեղի ժամանակով ժամը 14:55-ին։ Մեկ ժամ անց նա անհետացել էր FlightRadar24 կայքի քարտեզից, ճանապարհի կեսից ինքնաթիռի նշանը կարմրել է, դա նշանակում է, որ օդանավը ամենամեծ բարձրությունն է վերցրել։
Ավելի վաղ Ռեն ՏՎ–ն հայտնել էր, որ չվերթի ուղևորներից մեկը զինված է, նա պահանջել է փոխել երթուղին։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ողբերգական ավտովթար․ կինն ու մայրը մահացել են. բժիշկները պայքարում են երեխաների կյանքի համար
Varks.am-ում ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է․ ինքն ուսանող է, հայրն էլ՝ գործարար
Արտակարգ դեպք Երևանում. Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի 4 երեխա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0