Պատահարներ
Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշումը կայացվել է ճնշումների տակ. փաստաբան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին կալանավորելու դատարանի որոշման հրապարակումից հետո նրա պաշտպանները ետնամուտքով դուրս եկան՝ այդպես էլ չպատասխանելով լրագրողների հարցին:
Նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը ֆեյսբույքյան իր էջում դիմելով լրագրողներին գրել է. «Հարգելի լրագրողներ, խնդրում եմ՝ չզանգել՝ օրենքի, իրավաբանության, տրամաբանության հետ կապ չունեցող և ճնշումների տակ կայացրած հակահայկական դատական ակտերն առայժմ չեմ մեկնաբանում»:
Նշենք, որ Մանվել Գրիգորյանը դեկտեմբերի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Դավիթ Բալայան) 25 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր այդ որոշումը։
Գրիգորյանի՝ ազատ արձակվելուց հետո մի խումբ անձանց կողմից բողոքի ակցիաներ էին անցկացվում Երևանում ու Էջմիածնում։ Այսօր այդ ակցիայի մասնակիցները հայտարարում էին, որ արդարությունը վերականգնվել է։
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Ողբերգական ավտովթար․ կինն ու մայրը մահացել են. բժիշկները պայքարում են երեխաների կյանքի համար
Varks.am-ում ավազակային հարձակում կատարողը հայտնաբերվել է․ ինքն ուսանող է, հայրն էլ՝ գործարար
Արտակարգ դեպք Երևանում. Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի 4 երեխա մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0