Հասարակություն
Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն զգուշացրել է շտապօգնությանը՝ իրենց մոտ հիվանդ չտանել
Gohar Vardanyan
1,610 դիտում
Հայկական ժամանակի ունեցած տեղեկություններով՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը դիմել է Շտապ օգնության ծառայությանը՝ խնդրելով այստեղ հիվանդներ չտեղափոխել, որովհետեւ գերծանրաբեռնված է եւ նոր մարդկանց ընդունելու հնարավորություն չկա:
«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը, պատասխանելով լրատվամիջոցի հարցմանը, չի հերքել լուրը: Միեւնույն ժամանակ ասել է, որ նման դիմումներ պարբերաբար ստանում են, եթե այս կամ այն հիվանդանացում տեղ չի լինում:
«Ուղղակի խրոնիկ, թթվածնակախյալ հիվանդների քանակը շատ մեծ է: Հիվանդներ, ովքեր ունեն խրոնիկ սիրտ-թոքային անբավարարություն: Այսօրվա դրությամբ իրենցից ստացվող կանչերը մի փոքր շատ են, դրա համար համարյա թե բոլոր մեծ հիվանդաոցներում հիվանդներին ընդունելու հնարավորությունները սահմանափակվում են: Այնպես չէ, որ հիվանդանոցները ամբողջ օրով փակվում են: Եթե տեղ չեն ունենում, մեզ ուղղակի զգուշացնում են, որ հնարավորինս քիչ հիվանդ տանենք: Չգիտեմ ինչ դեպքի մասին եք ասում, ուղղակի կարող է այդ պահին զգուշացրած լինեն, որ հիմա մահճակալ չունեն, բայց այդ նույն մահճակալը կարող է ազատվել մեկ կամ երկու ժամ հետո, եւ արդեն նորից մենք կարող եք հիվանդներին տանել»,- ասել է Թագուհի Ստեփանյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
442
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,608
Մեքենայով մինչև 12 տարեկան երեխա տեղափոխելիս քարսիթների օգտագործումը պարտադիր է. նախագիծ
Gohar Vardanyan
1 րոպե
2,224
ԿԳ նախարարն անակնկալ այցելել է դպրոց և նկատողություն արել տնօրենին
Gohar Vardanyan
1,470
Ավելին Հասարակություն բաժնից
Տեղումները կվերսկսվեն․ սպասվում է ձյուն, ձնախառն անձրև, բուք
1 րոպե
537
Պայթյուն և փլուզում՝ Երևանի ավտոտնակներից մեկում․ կա տուժած
1 րոպե
1,228
Լուրերը մեկ տողով. Պապիկյանի կոշտ պատասխանները, դպրոցում բռնություն և նոր անձնագրերի ծրագիր
1 րոպե
1,389
5.0
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ն է իր խաղաղության երաշխավորը, Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է
1 րոպե
416