Պատահարներ
Ռուս սահմանապահները Հայաստանում Թուրքիայի 53-ամյա քաղաքացու են ձերբակալել
Ռուս սահմանապահները Աստրախանի մարզի «Կարաուզեկ» հսկիչ անցակետում Թուրքիայի 53-ամյա քաղաքացու են ձերբակալել, որի նկատմամբ դաշնային հետախուզում էր հայտարարվել ՀՀ տարածքում կատարած հանցագործության համար։ Այս մասին հայտնում է Կալմիկիայի և Աստրախանի մարզի ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։
Տղամարդը մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և տրանսպորտային միջոցի շահագործման հետևանքով մարդու առողջությանը անզգուշությամբ ծանր կամ միջին ծանրության վնաս հասցնելու փաստի առիթով հարուցած քրեական գործով։
Օտարերկրյա քաղաքացուն գտել են սահմանային անցակետում` Ստամբուլից (Թուրքիա) Ատիրաու (Ղազախստան) մեկնող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ձևակերպման ընթացքում։
Ձերբակալվածին փոխանցել են Աստրախանի մարզի ՌԴ ՆԳՆ վարչության աշխատակիցներին` հետագա դատավարական գործողություններ իրականացնելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Վրաստան–Հայաստան սահմանին ծանր իրավիճակ է․ կան ուշաթափված երեխաներ
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ․ նրա կյանքին վտանգ չի սպառնում
5.0