Հասարակություն
Ինչու է թանկացել մանդարինը. «Ժողովուրդ»
Հայաստանի ներքին շուկայում այս օրերին դժվար է մանդարին գտնել: Հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը: Ըստ թերթի՝ որոշ խանութներում մանդարին ընդհանրապես չկա, իսկ այն խանութները, որոնք վաճառում են, վաճառում…
Հայաստանի ներքին շուկայում այս օրերին դժվար է մանդարին գտնել: Հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Ըստ թերթի՝ որոշ խանութներում մանդարին ընդհանրապես չկա, իսկ այն խանութները, որոնք վաճառում են, վաճառում են բարձր գնով՝ 450-500 դրամով:
«Ստեղծված իրավիճակի պատճառը ԵԱՏՄ կանոնակարգերն են: Ինչպես հայտնի է, այս հունվարից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ»,- գրում է թերթը:
Նոր կարգով քաղաքացիները կարող են Հայաստան ներմուծել մինչև 25 կգ անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չպետք է գերազանցի 500 եվրոն:
Այս որոշումից հիմնականում դժգոհում են այն մարդիկ, որոնք մանր բիզնեսով են զբաղվում: Նախկինում, եթե հնարավոր էր մինչև 50 կգ ուղեբեռ անցկացնել, ապա 25 կգ-ի դեպքում դա եկամտաբեր չէ:
«Ժողովուրդ» օրաթերթի կարծիքով, այս փոփոխությունն առայժմ առավելապես ազդել է մանդարինի շուկայի վրա:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասյա Խաչատրյանի պատասխանը Ադրբեջանից․հայկական դրոշով կոշիկներ են սրբում
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ադրբեջանցի աղջիկը...
Հայաստանում գրանցվել է H1N1-ի 60-ի մոտ դեպք. ինչ վտանգներ կան
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի դրությամբ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառա...