Հասարակություն
Հայաստանում գրանցվել է H1N1-ի 60-ի մոտ դեպք. ինչ վտանգներ կան
Gohar Vardanyan
1,154 դիտում
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի դրությամբ պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95 տոկոսը երեխաներ են: Նաեւ հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ, եւ վերջիններս տուն են ուղարկվել: Ըստ առողջապահության նախարարության` 2018-2019թթ. սեզոնում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը, որի մասին բարձրաձայնվել է դեռեւս 2018 թվականի նոյեմբերից: Հայաստանում, H1N1 վիրուսով պայմանավորված, արդեն մահվան երկու դեպք է գրանցվել:
Armlur.am-ը գրում է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն»-ի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանի խոսքերով` ՀՀ-ում հունվարի 1-ից մինչ օրս H1N1 վիրուսով հիվանդանալու մոտ 60 դեպք է գրանցվել: «Տվյալներն անընդհատ փոփոխվում են, գրեթե 600 կատարված հետազոտության արդյունքում միայն երեկվա դրությամբ ունենք 60-ի մոտ H1N1-ի դեպք: Այսինքն` խոսքը 10 տոկոսի մասին է: Բայց այս դեպքում էլ մենք դեռեւս գործ ունենք H1N1-ի հետ»:
Լրատվամիջոցը հաղորդում է, որ Վրաստանում հունվարի 14-ի դրությամբ H1N1 վիրուսից մահացել է 16 քաղաքացի: Խոզի գրիպի տարածումը կանխելու համար Հարավային Օսիայի եւ Վրաստանի սահմանը փակվել է: Սակայն մեր իշխանությունների մոտ, կարծես թե, Վրաստանի հետ սահմանը փակելու հարցը չի քննարկվում, մի հանգամանք, որը տարակուսանք է հարուցում: «Հարուցիչը շրջանառվում է նոյեմբեր ամսից ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ եվրոպական տարածաշրջանում: Արդեն բնության մեջ ցիրկուլացիա կա, ի՞նչ անենք, սահմանը փակե՞նք: Օդակաթիլային մեխանիզմով փոխանցվող հիվանդություն է, դա անմիաստ միջոցառում ենք համարում: Դրա համար մեր ամբողջ ուժերը կենտրոնացված են վաղ հայտնաբերմանը, հարուցիչի շրջանառության իրավիճակային գնահատմանը, ինչը այս պահի դրությամբ արվում է: Ես կարող եմ սահմանը հատել գաղտնի շրջանի մեջ, սահմանային անցակետում ի՞նչ պետք է իմանան` ես գաղտնի շրջանի մեջ եմ, թե ոչ: Անիմաստ է, բացարձակ անիմաստ: Որպես համաճարակաբան, որպես մասնագետ` նման միջոցառումներ այս պահի դրությամբ անհրաժեշտ չէ իրականացնել»,- պարզաբանեց համաճարակաբանը:
Շարունակությունը ղկզբնաղբյուր կայքումՙ https://armlur.am/871368/
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
442
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,608
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քարդաշյանը սկանդալի կենտրոնում է, իր «ոտքից գլուխ ծակոտկեն զուգագուլպայով»
Gohar Vardanyan
1,047
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սաշիկ Սարգսյանի տղան ընտիր պայմաններում է.փաստում է եղբայրը
Gohar Vardanyan
1 րոպե
756
Ավելին Հասարակություն բաժնից
Տեղումները կվերսկսվեն․ սպասվում է ձյուն, ձնախառն անձրև, բուք
1 րոպե
571
Պայթյուն և փլուզում՝ Երևանի ավտոտնակներից մեկում․ կա տուժած
1 րոպե
1,257
Լուրերը մեկ տողով. Պապիկյանի կոշտ պատասխանները, դպրոցում բռնություն և նոր անձնագրերի ծրագիր
1 րոպե
1,423
5.0
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ն է իր խաղաղության երաշխավորը, Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է
1 րոպե
424