Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ասյա Խաչատրյանի պատասխանը Ադրբեջանից․հայկական դրոշով կոշիկներ են սրբում
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ադրբեջանցի աղջիկը, ինչպես է կոշիկները սրբում հայկական դրոշով և հետո այրում այն։ Հովհաննիսյանը…
Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ադրբեջանցի աղջիկը, ինչպես է կոշիկները սրբում հայկական դրոշով և հետո այրում այն։
Հովհաննիսյանը տեսանյութին կցել է հետևյալ գրառումը․
«Ադրբեջանցի աղջկա պատասխանը այն հայ աղջկան, ով նկարվել էր Ադրբեջանի դրոշի և ադրեբջանի ղեկարվարների նկարների ֆոնին:
Թուրքական և ադրբեջանական դրոշների տարբերանշանով կամուֆլյաով ադրբեջնցի աղջիկը մեր Եռագույնով մաքրում է կոշիկները, այնուհետև այրում դրոշը, իսկ վերջում գորշ գայլերի հայտնի ժեստով ավարտում իր գործը... Թե բա խաղաղության քարոզ...»։
Հիշեցնենք, որ Ասյա Խաչատրյանը ֆեյսբուքում լուսանկար է հրապարակել՝ Ադրբեջանի դրոշի ներքո և նկարին կից իր ֆեյսբուքյան էջում կատարել հետևյալ գրառումը․«Նորից ու նորից քաղաքական ու ապաքաղաքական սիրո,բարեկամության ու ընկերության մասին: Չնայած,որ դրոշներին առանձնապես նշանակություն չեմ տալիս,բայց երազում եմ, որ էնքան խաղաղ լինի ամեն ինչ,որ էլ սենց նկարվելու միտք մտքովս չանցնի էլ, որ չխոսենք խաղաղության մասին,որ ուղղակի խաղաղ լինեն»:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Կալանավորվել է 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի պաշտոնյան
Նախօրեին ոստիկանները բերման են ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Նելլի Հարությունյանին, հայտնում է Shamshyan.com...
ՊԵԿ–ի 130 աշխատակից ազատվել է աշխատանքից
ՊԵԿ–ում զանգվածային կրճատումներ են սկսվել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նախորդ շաբաթվա վերջին ՊԵԿ–ի 130 աշխատակից է ազատ...