Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պահի ազդեցության տակ եմ արել․ Հայտնի է, թե ինչու են խոչընդոտել նորակոչիկների ավտոբուսի երթևեկությունը
Gohar Vardanyan
2,210 դիտում
Հայտնի է, թե ինչու են մի խումբ մարդիկ խոչընդոտներ ստեղծել նորակոչիկներին ավտոբուսով տեղափոխելիս։ Մասնավորապես, միջադեպի մասնակիցներից 40-ամյա Գոռ Հ.-ն ոստիկանությունում հայտնել է. «Ես պրիզիվի ավտոբուսին մոտիկացել եմ, դռանը խփել եմ, որ բացեն քրոջս երեխային տեսնեմ: Զղջում եմ իմ արածի համար, հորդորում եմ, որ ոչ մեկը տենց բան չանի, պահի ազդեցության տակ եմ արել: Խնդրում եմ հնարավորինս ներող գտնվեն»:
Նշենք, որ ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանության եւ ՀՀ Ոստիկանության աշխատակիցները հունվարի 8-ին հայտնաբերել են նույն օրը, ժամը 10։30-ից մինչեւ 11։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող ՊԱԶ 32053 մակնիշի ՊՆ 3299 Տ զինվորական համարանիշի ավտոբուսի վարորդի համար արհեստական խոչընդոտներ ստեղծողներին ու քաշքշուկ հրահրողներին:
Նրանք նաեւ վթարային իրավիճակ էին ստեղծել, որի ժամանակ անօրինական հարկադրել են վարորդին կանգ առնել ու այդ ժամանակ դիտավորությամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հասարակության նկատմամբ, այդ ընթացքում հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին, վնասել այն։
Երիտասարդները այնուհետեւ իրենց գործողությունները կատարել են Երեւան քաղաքի Շարուրի փողոցում՝ նույն եղանակով. կանգնեցրել են ավտոբուսը, որից հետո 2 հոգի ոտքերով հարվածել ու բացել են ավտոբուսի սրահի դռները, ներս մտնելով՝ բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչի նկատմամբ։
Նրանք հարվածել են տեսուչի դեմքին եւ հայհոյանքներ հնչեցրելնրա հասցեին, իսկ մի քանի հոգի էլ քաշել են վարորդի հագուստից՝ ստիպողաբար դուրս բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից։
Փաստի առթիվ նույն օրը ՀՀ ՊՆ Ռազմական Ոստիկանությում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, եւ արդեն կեսգիշերին իրավապահ մարմինները բացատրական աշխատանքների շնորհիվ նշված արարքի համար կասկածվող Եղվարդի բնակիչ 40-ամյա Գոռ Հ.-ն ինքնակամ ներկայացել է Ռազմական Ոստիկանություն, իսկ նրա համաքաղաքացի 23-ամյա Մերուժան Ո.-ն ներկայումս գտնվում է փախուստի մեջ։
Տեսանյութը՝ Shamshyan.com-ի։
Նմանատիպ հոդվածներ
Ձայնագրություն․ Ղազախստանում մահացածի ընտանիքը հաշտվել է ձերբակալվածի հայ պապի հետ
Gohar Vardanyan
1 րոպե
1,224
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,608
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չարժե գնալ Հայաստան․ ֆրանսիացի բլոգերի տարօրինակ վերնագրով գեղեցիկ անդրադարձը Հայաստանին
Gohar Vardanyan
1 րոպե
1,218
Արամի 23-ի պատի փլուզումը անկազմակերպ և անտրամաբանական քաշքշուքների հետևանք էր. Արթուր Մեսչյան
Gohar Vardanyan
1 րոպե
509
Ավելին Հասարակություն բաժնից
Տեղումները կվերսկսվեն․ սպասվում է ձյուն, ձնախառն անձրև, բուք
1 րոպե
623
Պայթյուն և փլուզում՝ Երևանի ավտոտնակներից մեկում․ կա տուժած
1 րոպե
1,303
Լուրերը մեկ տողով. Պապիկյանի կոշտ պատասխանները, դպրոցում բռնություն և նոր անձնագրերի ծրագիր
1 րոպե
1,476
5.0
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ն է իր խաղաղության երաշխավորը, Մերձավոր Արևելքում լարվածությունն աճում է
1 րոպե
434