Քաղաքականություն

Փաշինյանն ու Բախտաձեն զրուցել են հեռախոսով

Gohar Vardanyan 1 րոպե 323 դիտում
Փաշինյանն ու Բախտաձեն զրուցել են հեռախոսով
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան։ Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։ «Բախտաձեն շնորհավորել է Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու և դրանցում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակի կապակցությամբ։ Վրաստանի վարչապետը հաջողություններ է մաղթել Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի կառավարությանը հետագա գործունեության մեջ և Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված ծրագրերի իրականացման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մամուկա Բախտաձեին շնորհավորանքի համար և համոզմունք հայտնել, որ Հայաստանի և Վրաստանի կառավարությունները կշարունակեն արդյունավետ փոխգործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ պետությունների զարգացման և ժողովուրդների բարեկեցության:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250