Քաղաքականություն

«Թող դհոլի կոմպոնենտը շատ լինի». Փաշինյանն առաջարկում է բանակում մշակության ծրագիր իրականացնել

Gohar Vardanyan 1 րոպե 438 դիտում
«Թող դհոլի կոմպոնենտը շատ լինի». Փաշինյանն առաջարկում է բանակում մշակության ծրագիր իրականացնել
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն առաջարկեց, որ Մշակույթի նախարարությունը մշակութային այցեր կազմակեպի զորամասեր։ Այս առնչությամբ Փաշինյանն առաջարկեց, որ կարելի է նույնիսկ առանձին ծրագիր կազմել, եթե Պաշտպանության նախարարությունը դեմ չէ։ «Հայաստանում եղել են ժամանակներ, երբ այնպիսի ընկալում կար, որ ջութակը մարդու մարտունակությունն իջեցնում է, ոչ թե բարձրացնում: Մենք հակառակ կարծիքին ենք: Իսկապես, կարծում եմ, որ արվեստը շատ կարևոր է նաև մարտունակության բարձարացման առումով ու կարող ենք նոր ծրագիր մշակել»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ զինված ուժերի դեպքում ռեպերտուարը համարժեք կարող է լինել. «Դհոլի կոմպոնենտը շատ լինի»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250