Քաղաքականություն
«Սերժի Վաչոն» ևս 2 ամիս կալանքի տակ կմնա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Ռոբերտ Պոպոյանի նախագահությամբ այսօր որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը։ Այս մասին հայտնել է Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: Ղազարյանի պաշտպանը մտադիր է բողոքարկել դատարանի վճիռը։
Հիշեցնենք, որ Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 27-ին, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը: Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում:
Երեկ Վաչագան Ղազարյանը հայտարարություն էր տարածել, համաձայն որի՝ պատրաստակամություն էր հայտնել իր ընկերոջ հետ միասին պետությանը վերադարձնել մոտ 6 միլիոն դոլար։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Մակրոնը Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
Իրական Սամոն ավելի արհեստական էր, քան արհեստականը. Տարոն Չախոյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Կարապետյանի համակիրները քայլերթի ընթացքում շտկել են շրջված ՀՀ դրոշը
5.0
Որքան մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին
1.0