Քաղաքականություն

Նազարբաևը ՀԱՊԿ-ում Բելառուսի թեկնածուին իր աջակցությունն է հայտնել

Gohar Vardanyan 1 րոպե 346 դիտում
Նազարբաևը ՀԱՊԿ-ում Բելառուսի թեկնածուին իր աջակցությունն է հայտնել
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ երկրների ղեկավարները որոշել են կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պաշտպանել Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածությունը: Այս մասին գրում է ria.ru-ն՝ Նազարբաևի մամուլի ծառայությանը հղումով: «Դուք արդեն սկսել եք հանդիպել ՀԱՊԿ երկրների ղեկավարներին: Արդեն եղել եք Բիշքեկում: Ինչպես հայտնի է, Ղրղզստանը նախագահում է ՀԱՊԿ-ում: Վստահ եմ, որ ձեր հանդիպումները լավ են անցել», – ասել է Նազարբաևը Զասի հետ հանդիպմանը: Նազարբաևն ասել է նաև, որ Զասը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում աշխատելու բոլոր հմտություններ ու գիտելիքներն ունի: «Մենք աջակցելու ենք ձեզ», – ասել է Ղազախստանի նախագահը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250