Քաղաքականություն
Լավրովը Բաքվում կքննարկի Լեռնային Ղարաբաղի խնդիրը
Gohar Vardanyan
1 րոպե
309 դիտում
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը այցելել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ հանդիպելու է երկրի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան, հայտնում է ТАСС-ը:
Վաղը Բաքվում տեղի է ունենալու նաև Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստը։ Նշենք, որ կառույցում այժմ նախագահում է Ադրբեջանը։
Զախարովայի խոսքով` կդիտարկվի տնտեսական համագործակցության ոլորտում տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկելու է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը։ Մարիա Զախարովան ընդգծել է, որ այսօր առկա է հայ-ադրբեջանական երկխոսություն Ղարաբաղի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
969
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
295
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,150
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
624
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,844
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
568