Քաղաքականություն
Ինչու՞ ՀԱՊԿ երկրները Հայաստանին չեն շնորհավորել․ վերլուծաբան
Gohar Vardanyan
352 դիտում
Խորհրդարանի ընտրությունների կապակցությամբ ԱՊՀ, կամ ԵԱՏՄ, կամ եթե ուզում եք՝ ՀԱՊԿ-ի երկրները Հայաստանին չեն շնորհավորել։ Ամենայն հավանականությամբ դա կապված է Քոչարյանի ձերբակալության հետ։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը: Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«ԱՊՀ տարածքի որևէ ղեկավար դեռևս ձերբակալված չի եղել։ Կիրգիզիայի նախկին նախագահը Բերառուսում ապաստան է ստացել, Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը՝ Ռուսաստանում, Սահակաշվիլին Արևմուտքում է, ըստ էության ապաստան է ստացել, չնայած նրան, որ քրեական գործ է բացված իր հանդեպ։ Ժամանակին սպանվել է Վրաստանի նախկին նախագահ Գամսախուրդիան, սակայն չի ձերբակալվել։
Կարելի է ասել, որ գոյություն ունի նախագահների համերաշխության չգրված օրենք։
Ժամանակին Եվրոպայում մի սկզբունք կար՝ թագավորներին չեն սպանում, դա էլ թագավորների համերաշխության սկզբունքն էր, ծայրահեղ դեպքում պատվավոր աքսոր էին ուղարկվում, իսկ պատերազմի դաշտում սպանվելը արդեն արիության դրսևորում էր, դա այլ հարց էր։ Մի քանի նման դեպքերը համարվում են արտառոց։ Դա նրանց ինքնապաշտպանության բնազդն է, կամ սկզբունքն է, եթե քո կարգավիճակի որևէ անձի նման կերպ պատժում են, ապա վաղը քո հետ կարող է նման կերպ կատարվել։
Անգամ Նապոլեոնին առաջին անգամ պատվավոր աքսոր են ուղարկել՝ լավ պայմաններով, երկրորդ անգամ ավելի համեստ պայմաններով, հաշի առնելով իր նախորդ փախուստը։
Խորհրդարանի ընտրությունների կապակցությամբ ԱՊՀ, կամ ԵԱՏՄ, կամ եթե ուզում եք՝ ՀԱՊԿ-ի երկրները Հայաստանին չեն շնորհավորել։ Ամենայն հավանականությամբ դա կապված է Քոչարյանի ձերբակալության հետ։ Այդ երկրների ղեկավարների համար դա արդեն ոչ թե միջպետական հարաբերությունների խնդիր է, այլ արդեն խիստ անձնական հարց։
Փաստորեն Հայաստանը թշնամական միջավայրում է հայտնվում, արդեն այդ երկրների ղեկավարների անձնական շարժառիթներով»։
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
969
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
295
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,150
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
624
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,844
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
568