Քաղաքականություն
Հայկ Մարությանը ներկայացրել է Ավան վարչական շրջանի նոր ղեկավարին
Gohar Vardanyan
524 դիտում
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Ավան վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արա Դանիելյանին: Այս մասին Aurora News-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի լրատվական բաժնից։
«Ինձ համար աշխատող մարդը չի բաժանվում կուսակցությունների: Ինձ համար մարդը կամ սիրում է Երեւանը, աշխատում է, ծառայում է մեր քաղաքին ու երեւանցիներին, կամ՝ ոչ»,- նշել է քաղաքապետը:
Հայկ Մարությանն ընդգծել է, որ աշխատակազմից ակնկալում է թափանցիկ աշխատանք՝ օրինականության սահմաններում, միեւնույն ժամանակ վստահեցրել է, որ օրինազանցության ցանկացած դեպք իրավական հետեւանք է ունենալու: Քաղաքապետ Մարությանը նաեւ խոսել է Ավանում առկա մի շարք խնդիրների մասին: Մասնաավորապես, օրերս պարզվել է, որ Ավանի մշակույթի տան սաների ծնողներից գանձվում է ավելի մեծ վարձավճար, քան մուտքագրվում է բյուջե: «Այսուհետ, եթե լինեն ոչ թե թերացումներ, այլ օրենքի խախտումներ, ես կանգ չեմ առնելու ոչ մի բանի առաջ: Մեր պետությունն անցել է նոր փուլ, սա արդեն նոր Հայաստանն է, եւ մենք պետք է ընդունենք նոր Հայաստանի օրենքները: Եվ եթե կան մարդիկ, ովքեր խախտում են այդ օրենքը, անկախ նրանից՝ ով են, ում բարեկամն են, պետք է պատժվեն», – նշել է քաղաքապետը:
Քաղաքապետը նաեւ հորդորել է վարչական շրջանի աշխատակազմին՝ իրենց պարտականությունների բերումով ամեն կերպ աջակցել քաղաքապետարանի ստորաբաժանումների աշխատանքներին:
Հայկ Մարությանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նոր ղեկավար Արա Դանիելյանը կառավարման ոլորտում ունեցած իր փորձն ու մասնագիտական որակները լավագույնս կծառայեցնի Ավանի զարգացմանն ու արդյունավետ կառավարմանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
969
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
295
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,150
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
624
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,844
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
568