Քաղաքականություն

Բնական է, որ չեմ ընդունում մեղադրանքը․Արմեն Գևորգյան

Բնական է, որ չեմ ընդունում մեղադրանքը․Արմեն Գևորգյան
Երևանի Նոր Նորք համայնքի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեկնարկեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի հարցով դատական նիստը։ Արմեն Գեւորգյանը, ի պատասխան լրագրողների հարցի միայն ասաց, որ առաջադրված մեղադրանքները չի ընդունում, այլ հարցերի հրաժարվեց պատասխանել: «Մեղադրանքին ծանոթ եմ, բնական է, որ չեմ ընդունում»,-նշեց նա։ Հիշեցնենք` Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել Մարտի 1-ի քրեական գործի քրեական գործի շրջանակում։ Ինչպես լրագրողներին հայտնել էր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղադրանքը սահմանադրական կարգը տապալելու հոդվածով չէ, այլ արդարադատության իրականացումը խոչընդոտելու`ՀՀ քրեական օրենսգրքի 332 հոդվածի 3-րդ մասով:Մեղադրանքը հիմնված է` Wikileaks-ի այն հրապարակմանը, որի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ ճնշում է եղել, նա բողոքել է, ասել է՝ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում կա, որ ինքը որոշում կայացնի Սերժ Սարգսյանին օգտին: Ըստ ՀՔԾ պետի` վիկիլիքսյան հրապարակումը հիմնավորվել է. Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ միասին, փորձել է ճնշում գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա։ Նրա նկատմամբ նախապես կիրառվել էր չհեռանալու մասին ստորագրություն:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250