Քաղաքականություն

Հայկ Սարգսյանի դատը կշարունակվի եկող տարի

Gohar Vardanyan 493 դիտում
Հայկ Սարգսյանի դատը կշարունակվի եկող տարի
Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով հաջորդ դատական նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 16-ին։ Այդ մասին որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, որի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցավ Սարգսյանի դատավարությունը։ Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով: Նա 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250