Մեր խոսակցությունն ինձ բավարարեց. Փաշինյանը՝ Լուկաշենկոյի պարզաբանման մասին
Սանկտ Պետերբուրգում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից պարզաբանում պահանջել է։ Լրագրողներն այսօր վարչապետի պաշտոնակատարից հետաքրքրվել են, թե ի՞նչ պարզաբանում է պահանջել ու ինչպե՞ս է ընթացել խոսակցությունը; «Գիտեք, եթե ես իրեն մեղադրում եմ փակ նիստի բովանադակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ այդպես անեմ», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ խոսակցությունն իրեն բավարարել է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Սանկտ-Պետերբուրգում պատրաստվում էր պարզաբանում պահանջել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից՝ վերջինիս կողմից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը կազմակերպուպության անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու վերաբերյալ։

Քաղաքականություն