Պատահարներ
Փախուստի փորձ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․ քանդել են պատը
Այսօր առավոտյան փախուստի փորձ է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Երկու կալանավորներ իրենց խցի ճակատային պատի քարը քանդելու միջոցով դուրս են եկել եւ շարժվել դեպի ելքը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը։…
Այսօր առավոտյան փախուստի փորձ է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Երկու կալանավորներ իրենց խցի ճակատային պատի քարը քանդելու միջոցով դուրս են եկել եւ շարժվել դեպի ելքը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը։
Լրատվամիջոցի հետ զրույցում լուրը հաստատել են ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ Փախուստի փորձը տեղի է ունեցել ժամը 04:40-ի սահմաններում։
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Է. Վ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.3մ.1կ., 183հ.3մ.3կ., 131հ.2մ.2,3,4,6կ., 139հ.1մ., 138հ.1մ.) եւ Փ. Մ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.2մ.4կ.) խցի ճակատային պատի քարը քանդելու միջոցով խցից դուրս են եկել հիմնարկի արգելագոտու տարածք, որտեղ անցնելով փշալարի արգելապատնեշը՝ փորձել են տեղաշարժվել դեպի հիմնարկի ելքը: Սակայն ժամապահի եւ հերթապահ խմբի ծառայողների աչալրջության եւ զգոնության շնորհիվ կալանավորված անձանց փախուստի փորձը կանխվել է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոտնձգության փորձ՝ անչափահաս աղջնակի նկատմամբ
Իրավապահները միջոցներ են ձեռնարկում՝ պարզելու Երեւանում անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգության փորձ կատարած անձի ինքն...
ՊԵԿ 3 աշխատակիցներ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք են ստացել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցո...
Հարձակվել են Գագիկ Համբարյանի վրա
Գյումրիի Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ահանզագում է, որ նախօրեին հարձակվել են իր վրա։ Հ...
ՀՐԱՏԱՊ․ Սիսիանում մի խումբ զինծառայողներ մնացել են ձնահյուսի տակ
Սիսիանում մի խումբ պայմանագրային զինծառայողներ մնացել են ձնահյուսի տակ։: Այս մասին AURORANEWS –ի տեղեկացրեց ՀՀ պաշտպանու...
Ավելին Պատահարներ բաժնից
89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Անտարկտիդան վերածվում է սնդիկի վտանգավոր աղբյուրի
Նեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 389-ի
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ ՆԳՆ
5.0