Պատահարներ
Հարձակվել են Գագիկ Համբարյանի վրա
Գյումրիի Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ահանզագում է, որ նախօրեին հարձակվել են իր վրա։ Համբարյանն այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել, որում մասնավորապես…
Գյումրիի Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն ահանզագում է, որ նախօրեին հարձակվել են իր վրա։
Համբարյանն այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է․
«Հայտարարություն հանցագործության մասին
Դեկտեմբերի 4-ին, ժամը 09.30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտայի եւ Մայակովսկու փողոցի հատման վայրում՝ նակին «Կանգառ» խանութի մոտ, հարձակման եմ ենթարկվել Շիրակի պետհամալսարանի անգլերեն լեզվի եւ գրականության ամբիոնի վարիչ, Սահակ Մինասյանի ֆան-ակումբի կարկառուն ներկայացուցիչ Անահիտ Հովհաննիսյանի եղբոր՝ Ռաֆիկ Հովհաննիսյանի կողմից, որը, անակնկալի բերելով ինձ եւ այդ բանուկ վայրում գտնվող բազմաթիվ մարդկանց, այլանդակ հայհոյանքներ ուղղելով իմ եւ ընտանիքիս անդամների հասցեին՝ հարձակվեց ինձ վրա եւ մարմնական վնասվածքներ պատճառեց:
Այս խուլիգանության եւ ինձ մարմնական վնասվածքներ պատճառելու վերաբերյալ հայտարարություն եմ տվել ոստիկանության Գյումրի քաղաքի «Կումայրի» բաժնում:
Հիշեցնեմ, որ Անահիտ Հովհաննիսյանը, ում բազմաթիվ մարդկանց ներկայությամբ նրա կուռք Սահակ Մինասյանը «12 բալանի գիժ» էր անվանում, որեւէ խնդիր չունենալով իմ եւ Հ. Խորիկյանի հետ, դարձավ ՇՊՀ-ի նախկին ռեկտորի հանցակիցը՝ մեծ ուրախությամբ ընդգրկվելով տխրահռչակ նախկին ռեկտորի ապօրինաբար ստեղծած Էթիկայի հանձնաժողովի աշխատանքների մեջ:
Հավելեմ, որ Անահիտ Հովհաննիսյանը բազմիցս է բուհի աշխատակիցների մոտ պարծեցել, որ իր եղբայրը՝ Ռաֆիկ Հովհաննիսյանը, դանակը գրպանը ման է գալիս մեր թաղում՝ ինձ սպանելու նպատակով: Այդ հայտարարություններին ես միշտ վերաբերվել եմ հումորով, սակայն Անահիտ Հովհաննիսյանը շատ ճիշտ է, որ իր եղբայրը պոտենցիալ հանցագործ է, ինչի վերաբերյալ ապացույցը՝ դեկտեմբերի 4-ին եղբոր խուլիգանական արարքն է իմ անձի նկատմամբ»:
Նմանատիպ հոդվածներ
Արա Մինասյանի բանկային հաշվում հայտնաբերվել են խոշոր չափերով գումար, ոսկու ձուլակտորներ
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կրակոցներ Երևանում․բացահայտվել է հանցագործությունը
Դեկտեմբերի 4-ին` ժամը 22:00-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոտնձգության փորձ՝ անչափահաս աղջնակի նկատմամբ
Իրավապահները միջոցներ են ձեռնարկում՝ պարզելու Երեւանում անչափահասի նկատմամբ առերևույթ ոտնձգության փորձ կատարած անձի ինքն...
ՊԵԿ 3 աշխատակիցներ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք են ստացել
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցո...
Ավելին Պատահարներ բաժնից
89 տարեկանում մահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը
Անտարկտիդան վերածվում է սնդիկի վտանգավոր աղբյուրի
Նեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 389-ի
Հրդեհ «Ջրվեժ» անտառպարկում․ ՆԳՆ
5.0